1.Ի՞նչ նշանակություն ունի նյարդային համակարգը:
Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։
2. Ի՞նչ բաժիններից է կազմված նյարդային համակարգը:
Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։

3.Ո՞ր բաժիններն են մտնում կենտրոնական նյարդային համակարգի ﬔջ:
Գլխուղեղ, Ողնուղեղ
4. Ներյոնների ինչպիսի՞ տեսակներ գիտեք:
Նեյրոնների ձևերը բազմազան են։ Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։
5. Ի՞նչ է նյարդը:
Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։
Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։
Նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։
6. Որո՞նք են նյարդերի տեսակները:
Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը:
Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ:
Շարժիչ նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին:
Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր: