Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

1.Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար փոքրիկ ձկան արձակած սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա սարսափազդու բազմաթիվ թշնամիներին: Անհրապույր դոդոշաձուկն էլ բոցմանի իսկական սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած  բազմազան սարսափազդու ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել զանազան լեգենդների չքնաղ ջրահարսերի համար: Այս հնագույն կենդանու առջևի մեծ վերջավորությունները հետաճել են, իսկ գեղեցիկ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ծանծաղ ջրերում և սնվում է բացարձակապես ծովային բուսական սննդով: Անվնաս ապրելու համար նա ընտրել է ամենատաք տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

2.Տեքստն ավարտի՛ր նրան հաջորդող հետևություններից նրանցով, որոնք տեքստից են բխում: Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: «Աստված վկա,- ասաց ինքն իրեն,- ես էլ պիտի այդպես շորորամ»: Փորձեց-փորձեց, տեսավ՝ չի ստացվում, ինքն աղավնու պես քայլել չի կարողանում: «Է՛հ,- ասաց,- ի՛նչ հիմարություն, ավելի լավ է՝ նորից պապերիս նման քայլեմ»: Փորձեց, տեսավ, որ պապերի քայլքն էլ է մոռացել: Այդ օրվանից ագռավը ո՛չ շորորալ է կարողանում, ո՛չ էլ ուղղակի քայլել, ցատկոտում է:

Հետևություն
ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ անհարմար վիճակի մեջ կընկնի:
բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի:
գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ու սովորի: դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա:
ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել:
զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի. մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում:

3.Շարունակի՛ր և ավարտի՛ր տասը նախադասությամբ:

Ծովը խաղաղ էր քնած երեխայի նման: Արևը դեռ չէր ծագել, և վաղորդայնի լռության մեջ ինչոր խորհուրդ կար: Թվում էր, թե ամբողջ աշխարհն է քնած: Բայց մի մարդ ծովափի խոնավ ավազին նստած էր միայնակ: Ի՞նչն էր այդքան վաղ  ծովափ բերել նրան: 

Գիշեր էր: Նա տխուր էր, կամ հիանում էր խաղաղված ծովով: Հետո արևը ծագեց: Ծովը լցվեց աղմուկով: Այդ մարդը դեռ այնտեղ էր, անշարժ նստած: Երեխաներն այնտեղ գնդակով խաղում էրին, հանկարծ գնդակն գլորվեց նրա մոտ: Մի երեխա մետեցավ գնդակը վերցնելու և հարցրեց.
— Ի՞նչ է պատահել, ինչու՞ եք տխուր:
— Ոչ փոքրի՛կս, տխուր չեմ, ուղակի ես շատ կուզենաի ձեր տարիքին լինեի և խաղաի ձեր հետ
— Դուք հիմա էլ կարող եք խաղալ մեզ հետ, — ասաց երեխան:
— Այո՞, իսկապե՞ս:
— Այո, իհարկե:

Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

Տեքստում ուղղիր բառերի գրությունը և կետադրիր։

Դոկտոր Շտրաուսը ասում է, որ ես պետք է գրեմ ի՞նչ եմ մտածում ու ամեն ինչ, որ ինձ հետ լինում է սրանից հետո: Ես չգիտեմ ինչու բայց նա ասում է որ այդ շատ կարեվոր է, որ իրենք հասկանան ինձ օգտագործելու են թե ոչ: Ես հույս ունեմ, որ ինձ կօգտագործեն: Միսս Կինիանն ասում է, որ նրանք երևի կկարողանան ինձ խելացի դարձնել: Ես ուզում եմ խելացի լինել: Իմ անունը Չարլի Գորդոն է: Ես 37 տարեկան եմ ու 2 շաբաթ առաջ իմ ծնունդն էր: Հիմա ես էլ գրելու բան չունեմ դրա համար էլ այսօր վերջացնում եմ գրելը:

հաշվետվուցյուն 2 — մարտի 6

Ես այսօր թեստ արեցի: Ինձ թվում է կտրվել եմ: Ու ինձ թվում է որ հիմա նրանք ինձ հազիվ թե օգտագործեն: թեստը էն էր, որ մի բարի ջահել մարդ կար սենյակում ու լիքը սպիտակ քարտեր ուներ ու վրաները լրիվ թանաք էր թափված: Ինձ ասաց Չարլի ինչես տեսնում քարտերի վրա: Ես ահավոր վախեցած էի չնայած նապաստակի ոտքս գրպանումս էր որովհետեվ երբ փոքր էի դպրոցում միշտ կտրվում էի տեստերից ու եսել էի թանաք թափում:
Ես ասացի որ թանաքի բիծ եմ տեսնում: Ինքն ասաց այո ու ես ինձ լավ զգացի: Ինձ թվաց, որ վերջ բայց հենց վերկացա, որ գնամ ինքը ինձ կանգնեցրեց: Ասաց մի քիչ էլ նստիր Չարլի մենք դեռ չենք վերչացրել: Հետո արդեն այդքան էլ լավ չեմ հիշում բայց ինքը ուզում էր, որ ասեմ ինչ կա թանաքի մեջ: Ես ոչ մի բան չտեսա թանաքի մեչ բայց ինքը ասաց որ նկարներ կան ու ուրիշ մարդիկ ինչ որ նկարներ են տեսնում: Ես ոչ մի նկար չկարողացա տեսնել: Բայց իսկականից շատ փորձեցի: Քարտը շատ մոտիկ էլ պահեցի շատ հեռու էլ: Հետո ասացի որ եթե ակնոցս դրած լինեի երեվի ավելի լավ կտեսնեի ես ակնոց սովորաբար մենակ կինո կամ հեռուստացույց նայելիս եմ դնում բայց հետո ասացի, որ միջանցքում պահարանի մեջ է: Ակնոցս բերեցին: Հետո ես ասացի դե տուր նորից նայեմ էդ քարտը ու էս անքամ հաստատ կգտնեմ թանաքի մեջ ինչ կա:
Ես շատ փորձեցի բայց մեկ է չկարողացա նկարները գտնել ու մենակ թանաք էի տեսնում: Ասացի նրան որ երեվի ինձ նոր ակնոց է պետք: Ինքը թղթի վրա ինչ որ բան գրեց ու ես վախեցա որ տեստից կտրվել եմ: Ասացի, որ այդ շատ սիրուն թանաքի բիծ էր ու եզրերի չորսկոմը լիքը փոքրիկ կետիկներ կային: Ինքը շատ տխուր տեսք ուներ ուրեմն ես սխալ էի ասել: Ասացի խնդրում եմ թողեք մի անքամ էլ փորձեմ: Մի քանի րոպե, որ թողնեք կկարողանամ նկարը գտնել որովհետև մեկ մեկ ես մի քիչ դանդաղ եմ մտածում: Ես համել դանդաղ եմ կարդում միսս Կինիանի դասարանում հետամնաց չափահասների համար բայց ես շատեմ աշխատում իմ վրա և ուզումեմ արագ կարդալ:
Ինքը ինձ թողեց որ մի ուրիշ քարտի էլ նայեմ որի վրա երկու տեսակ թանաք էր թափված կարմիր ու կապույտ:
Ինքը շատ բարի էր ու հետս դանդաղ էր խոսում ոնց որ միսս Կինիանը ու բացատրեց որ դա ռեխ շատ թեստ է: Ասաց մարդիկ թանաքի մեջ բաներ են տեսնում: Ես ասացի ցույց տուր որտեղ: Ինքը ասաց մտածիր: Ես ասացի որ թանաքի բիծ եմ մտածում բայց երևի դա էլ ճիշտ չէր: Ինքը ասաց իսկ դա քեզ ինչ է հիշեցնում մի բան պատկերացրու: Ես աչքերս երկար փակած պահեցի, որ պատկերացնեմ: Ասացի որ պատկերացնում եմ փչացած գրիչ ու սփրոցի վրա թափված թանաք: Դրանից հետո նա վերկացավ ու դուրս գնաց:
Ինձ թվում է ես ռեխ շատ տեստից կտրվել եմ:

Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

  1. Պատմի՜ր ԾԱՂԿԱԶԱՐԴԻ մասին,խորհուրդը․ իմաստը և թե ինչպես է նշվում։

Հայ Եկեղեցու ամենագեղեցիկ տոներից մեկը Ծաղկազարդը, նվիրված է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ գնալու հիշատակին: Ավետարանները գրում են, որ երբ մոտնում են Հիսուսի կյանքի վերջին օրերը, Նա իր աշակերտների հետ գնում է Երուսաղեմ: Երբ մոտենում են քաղաքին մոտ գտնվող Բեփթագե գյուղին, Հիսուս աշակերտներից երկուսին, Պետրոսին և Հովհաննեսինպատվիրում է գնալ այդ գյուղը և այնտեղից բերել մի ավանակ քուռակի հետ:

Մեղմ երաժշտության ուղեկցությամբ ներս են մտնում Հիսուսի և աշակերտների դերակատարները: Հիսուսի դերակատարը, նայելով Պետրոսի և Հովհաննեսի դերակատարներին, ասում է.

Հիսուս – Գնացեք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ կգտնեք կապված մի էշ և նրա հետ` մի քուռակ. արձակեք և բերեք ինձ:

Խոսքից հետո Հիսուսի դերակատարն աշակերտների հետ գնում է ետանբեմ, իսկ Պետրոսի և Հովհաննեսի դերակատարները դահլիճի մի անկյունում կապված ավանակին և քուռակին և արձակելով` բռնում-տանում են Հիսուսի մետ: Խումբը երգում է:

ԵՐԳ` «Ծաղկազարդ» (Սիլվա Տեր-Ստեփանյան, Կոմիտաս Գևորգյան, Հայը և իր երգը):

Երգի ավարտից հետո երաժշտությունը շարունակվում է: Երեխաները կիսաշրջանը կիսում են Հիսուսի դերակատարը, աշակերտների ուղեկցությամբ հանդիսավոր մտնում է դահլիճ: Երեխաները, ուռենու ճյուղերը ճոճելով, դիմավորում են նրանց:

2.Գրի՜ր պատում «Թատրոնում ամեն ինչ իրական է» թեմայով։

Թատրոնում ամեն ինչ իրական է, քանի որ այն ունի խորհուրդ և օգնում է, որ մարդիկ ներկայացումը դիտելուց հետո մտածեն, հետևություններ անեն: Ներկայացման ընթացքում մարդիկ ապրում են գլխավոր հերոսի հետ: Կիսում են նրա հույզերը, նրա հետ տխրում են, ուրախանում, լացում ու ծիծաղում են:

Թատրոնում ամեն ինչ իրական է, քանի որ դերասանների խաղին ներկա ես լինում: Եթե ֆիլմերում մի քանի կարդրից կարող ես նկարահանել, ապա թատրոնում սխալվես չես կարող, քանի որ հանդիսատեսը այն կնկատի: Թատրոնները հիմնականում բեմադրում են գրական ստեղծագործություններից: Յուրաքանչյուր բեմադրող այն ներկայացնում է այնպես, ինչպես ինքն է ընկալել:

1.Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Կեր – կերակրել, գնաց – հեռագնաց, ասաց – հեքիաթասաց, անվան – անվանակոչել, մարդիկ – մարդատար:

4. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:
Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:
Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:-Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ չառանք խորհրդակցելու։
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:-Մեր չարածն ապարդյուն աշխատանք չէր։
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:-Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները։


Նրա մտադրությունը սխալ հասկացան:-Նրա մտադրությունը սխալ չհասկացան։
Նրան անլուրջ պատասխան տվեցին:-Նրան անլուրջ պատասխան չտվեցին։
Այծերը էբենոս ծառից կարևոր են:-Այծերը էբենոս ծառից կարևոր չեն

5.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ինչպե՞ս հարցին պատասխանող բառ, բառակապակցություն, նախադասություն (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու):

Օրինակ` Անծանոթ տղան ժպտաց: — Անծանոթ տղան մեղմ ժպտաց:

Անծանոթ տղան ժպտաց՝ ուրախ և արագորեն թափահարելով ձեռքը: Անծանոթ տղան այնպես լայն ժպտաց, կարծես հազար տարվա ամենամտերիմ ընկերներ էին: Անծանոթ առարկայի վրա ինչ-որ խորհրդավոր դուռ բացվեց: Տղաները գրկաբաց ողջունեցին հյուրին: Անձրև թաց, տխրեցնող, բայց նաև հանգստացնող անձրև էր գալիս էր գալիս:

6.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր:

7. Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր և գրի՛ր տարբերությունները:
Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական
միջին հաշվով կես ժամ խոսում է:
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով կես ժամ: Դա պարզվել է ամերիկացի
գիտնականների հետազոտություններից:
Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի
ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված: Բ.
Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի
ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:
Ա. Դրանց մեջ է նաև արեգակնային մի ժամացույց, որը պատրաստվել է տասնվեցերորդ
դարում: Բ. Դրանց մեջ է նաև արեգակնային մի ժամացույց: Դա պատրաստվել է
տասնվեցերորդ դարում:
Ա. Թանգարանի այցելուներն անպայման մտնում են նաև գրադարան, որտեղ կարդում են
ժամացույցների և նրանց պատմության մասին: Բ. Թանգարանի այցելուներն անպայման
մտնում են նաև գրադարան: Այնտեղ կարդում են ժամացույցների և նրանց պատմության
մասին:

Ա խմբի նախադասությունները բարդ նախադասություններ են, որովհետև նախադասության մեջ կա երկու ստորոգյալ։

Բ խմբի նախադասությունները երկու պարզ նախադասություններ են։ Յուրաքանչյուր նախադասության մեջ կա մեկ ստորոգյալ։

Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

Գրի՜ր քո հեքիաթը, որտեղ ներկա լինեն հավատարմություն, ազնվությունը,սերը, գարնանային կանաչ անտառն ու անուշաբույր օդը։ Որտեղ թագավորում է քո միտքը, ուժն ու անսահման հնարավորությունները։

Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

  1. Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու:
    Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք:
    Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ  կգնանք:
    Փորձելով ամեն ինչ  պիտի պարզեն, ու պիտի  առաջ  գնանք, ուրիշ ելք չունենք:
    Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք:

Այս նախադասությունները իրարից տարբերվում են նրանով, որ ամեն մեկի բայերի եղանակները տարբեր են:

2. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը):

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:

4. Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:

Ավելի դյուրազգաց ուղևորները /առանձնանալ / առանձնանում են իրեց :(ստույգ,հաստատ կատարված) /Անցել/ Անցի՛ր անտառապատ բլուրը, /գտնելգտի՛ր աղետի հետքերը: (Հրաման)
Շոգենավն /անցնելանցնում է նավաշինարանից, /դուրս գալդուրս գալիս ծովածոց, ու նորից /զգացվելզգում է լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը: (Իղձ, ցանկություն)
Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների /բներ լինել/ բներ կլինեյին(Ենթադրաբար,պայմանով կատարելի)
Դու /հետևելբներ կլինեյին նրանց և պարզել կպարզես տեսակները: (Անհրաժեշտություն, հարկադրանք)

արդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞  մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի… է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:

Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

Մատուցող- Մատուցողը հաշիվը բերելուց տեսավ մարդիկ գումար չունեն և բաց թողեց նրանց:

Համակարգող- մեր համակարգողը շատ խելացի մարդ է:

Տնկած- Երբ ես փոքր էի մենք դպրոցի բակում տնկած ծառեր ունեինք:

Հեռանալիս- ես հեռանալիս ծնողներիս շատ կարոտեցի:

Գնալ- ես դպրոց գնալիս լիքը մարդկանց տեսա:

Երգել- իմ եղբայրը կարողանում է շատ լավ երգել:

Ծաղկելիս-ծաղիկները ծաղկելիս ավելի բուրավետ են դառնում:

Նկարելիս-ես նկարելիս տեսա որ շատ սիրուն նկար է:

Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

Կարդա՜ և սովորի՜ր։

Դերբայներ

Դերբայները բայի անդեմ ձևերն են, որոնք, , ցույց են տալիս գործողություն՝ առանց եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի։

Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։

Անկախ դերբայները ունեն ինքնուրույն  կիրառություն ։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝

  • անորոշ դերբայ -այի ուղիղ ձևն է: Վերջավորությունները՝ ել, ալ — խաղալ, վազել
  • ենթակայական դերբայ —  վերջավորությունն է ող, ացող, եցող — նայող, կարդացող, մոտեցող
  • համակատար դերբայ — վերջավորությունն է՝ իս — կարդալիս, գրելիս
  • հարակատար դերբայ-վերջավորությունն է ած, ացած,, եցած — գրած, կարդացած, մոտեցած

Կախյալ դերբայները ինքնուրույն  կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն պարզ ստորոգյալ։

Կախյալ դերբայներն են՝

  • անկատար դերբայ- կազմվում է -ում մասնիկով, որը դրվում է անորոշ դերբայի -ել-ալ մասնիկների փոխարեն, ինչպես՝ գրել —գրում, կարդալ —կարդում, զարմանալ —զարմանում։
  • ապակատար դերբայ — կազմվում է -ու մասնիկով, որն ավելանում է անորոշ դերբային, ինչպես՝ գրել —գրելու, կարդալ — կարդալու, զարմանալ —զարմանալու։
  • վաղակատար դերբայ- վաղակատար դերբայը կազմվում է -ել-(աց)ել մասնիկներով, ինչպես՝ գրել —գրել, կարդալ —կարդացել, զարմանալ —զարմացել։Ե խոնարհման պարզ բայերի անորոշ դերբայը և վաղակատար դերբայը ձևով համընկնում են։ Դրանք հնարավոր է իրարից տարբերել գործածությամբ։
    Անորոշ դերբայը սովորաբար չի գործածվում օժանդակ բայի հետ։
    Վաղակատար դերբայը միայն հանդես է գալիս օժանդակ բայի հետ։
  • ժխտական դերբայ -ժխտական դերբայը կազմվում է բայի առաջին հիմքից, որին ավելանում են  վերջավորությունները, ինչպես՝ գրել —գրի, կարդալ — կարդա, զարմանալ —զարմանա։

Դերբայ      Հիմք  ՎերջավորությունԱնորոշկարդ, պատմ      ալ, ելԵնթակայականկարդ, պատմ    ացող, ողՀարակատարկարդ, պատմ    ացած, ածՀամակատարկարդ, պատմ    ալիս, ելիսԱնկատարկարդ, պատմ    ում, ումՎաղակատարկարդ, պատմ    ացել, ելԱպակատարկարդ, պատմ    ալու, ելուԺխտականկարդ, պատմ    ա, ի

1.Փոքրիկ պատմություն գրի՛ր, որից հետևյալ հետևությունն արվի. Ի՛նչ էլ լինի, կյանքը հրաշալի է:

2.Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:

Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրեց :(ստույգ,հաստատ կատարված)

Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը:( հրաման) Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգացվել լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն) Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել: (ենթադրաբար,պայմանով կատարելի) Դու հետևել նրանց և պարզել տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)

3.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանքնանյութ դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռնահանքերում ու մետաղաձուլարան:

4. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց-Գահից ընկած՝,
իշխանազուն-Իշխանական ծագում ունեցող անձ,
արյունարբու-Արյուն խմող, արյան ծարավի, արյունռուշտ, գիշատիչ: , արքայանիստ- Թագավորի ժամանակավոր բնակավայր,
դյուրաբեկ-Հեշտ բեկվող՝ ճկվող, դյուրաթեք, ճկուն:,
գավաթակից,
դրկից-Հարևան:

Posted in Հայոց լեզու 7

Ինքնաստուգում Հայոց լեզու

  1. Գոյականի թիվը,առումը,հոլովները։
  2. Թիվը-Հոգնակի, Եզակի
  3. Առումը-Գոյականի առումը ցույց է տալիս խոսողին հայտնի կամ անհայտ գոյական,օրինակ՝Գիրք կարդացի(անորոշ) և Գիրքը կարդացի(որոշյալ):Որոշյալ առումով գոյականները ցույց են տալիս խոսողին հայտնի ծանոթ առարկա:Որոշյալ առումն արտահայտվում է -ը կամ-ն հոդերի օգնությամբ՝գիրքը,աղջիկը,աշակերտը:Բաղաձայնով վերջացող բառերի վրա ավելանում է -ը հոդը:Ձայնավոր վերջացող բառորի վրա ավելանում է -ն հոդը՝այգին,առուն,տղան:

    Բաղաձայնով վերջացող բառի -ը հոդը կարող է փոխվել -ն-ի,եթե հաջորդ բառը սկսվում է ձայնավորով,կամ Ը գաղտնավանկ պարունակող տառակապակցությամբ:
  4. Հոլովները-Ուղղական, Սեռական, Տրական Հայցական, Բացառական, Գործիական, Ներգոյական

  2․Թվարակի՜ր ածականի տեսակներ և ներկայացրու համեմատության աստիճանները։

Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառ, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները, օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր ։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։


Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:

Որակական ածականները, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ են։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ, օրինակ` մեծ, երկար, սև, ծույլ, քաղցր և այլն:

Հարաբերական ածականները, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ են։ Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ակնոցավոր, ցերեկային, բրդյա, արծաթե և այլն:

 3.Դերանուն․պատմի՜ր այս խոսքի մասին։

Դերանուն, անվան դեր կատարող բառ։ Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝ դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները հանդես են գալիս իրենց ութ տեսակներով, դրանք են անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական։

 4. Թվական խոսքի մաս․տեսակները։

3 տեսակ .քանանակական դասական և կոտորակային

 5. Բայ․դիմավոր և անդեմ բայեր։

Ըստ դիմայնության տարբերում են դիմավոր և անդեմ բայեր, ըստ եղանակայնության՝ սահմանական, հրամայական, ըղձական, պայմանական կամ ենթադրական, հարկադրական բայեր։ Ըստ սեռանիշության տարբերում են՝ ներգործական, կրավորական, չեզոք, անդրադարձ, հասարակ, փոխադարձ, նաև՝ անցողական ու անանցողական բայեր։ Ըստ կերպային նշանակության՝ ոչ տևական, տևական, բազմապատկական բայեր։ Բայերն ըստ խոնարհման յուրահատկությունների լինում են ամբողջ կամ լրիվ բայեր, պակասավոր բայեր, կանոնավոր բայեր և անկանոն բայեր (արտուղի և զարտուղի բայեր)։ Իմաստաբանական բնագավառում տարբերում են էական բայեր, ասացական բայեր, զգացական բայեր, մտածական բայեր, վերացական բայեր, թանձրական բայեր, օժանդակ բայեր