Posted in Պատմություն 7

Չինաստանի մասին տեղեկություններ

Հենց այս երկիրն է աշխարհում ածուխի ամենախոշոր ներմուծողը և ոսկու ամենամեծ արտադրողը:

Չինաստանի տարածքում աճում է բամբուկի ավելի քան 500 տեսակ:

Պեկինի կայսերական ամրոցը բաղկացած է ուղիղ 9999 սենյակներից:

Չինաստանում պաշտոնապես արգելափակված են բոլոր արևմտյան սոցիալական ցանցերը:

Չինաստանում տարեկան կտրվում է մի քանի տասնյակ միլիոն ծառ՝ 80 մլրդ սննդի փայտիկներ պատրաստելու համար:

Posted in Պատմություն 7

Լազարյան ճեմարան

Հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում, մեծահարուստ Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով։ 1820-ական թվականներին ուսումնարանը ստացավ ռուսական գիմնազիայի կարգավիճակ, որ դիմորդներ էր պատրաստում բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, իսկ մի քանի տարի անց Լազարյան ճեմարանն արագ ճանաչում ձեռք բերեց: 1841 թվականին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին՝ հայ եկեղեցու սպասավորներ Հոգևոր դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով։ 1848թ. մայիսի 10-ին Մոսկվայի Լազարյան ճեմարանը վերածվել է Արեւելյան լեզուների ինստիտուտի: Լազարյան ճեմարանը իր գոյության ընթացքում պահպանել է իր հայկական դիմագիծը՝ հայերեն դասավանդել են հայագիտական առարկաները, ուսուցչական-դասախոսական կազմի և սաների մեծ մասը եղել են հայեր:  1851 թվականին բացվել է նախապատրաստական բաժին, որտեղ երեխաները պատրաստվում էին ընդունվել ճեմարանի գիմնազիական բաժին։

Ովքե՞ր էին Լազարյանները

Ուշ միջնադարում հայկական ազնվական շատ տոհմեր անցան Ռուսաստան և ստացան ռուսական արքունիքի ազնվական տիտղոսներ: Լազարյաններն այդ տոհմերից մեկն էին, որ XVIII դարում, Պարսկաստանից տեղափոխվելով Ռուսաստան, այստեղ զբաղվեցին մետաքսի արդյունահանմամբ ու հանքարդյունաբերությամբ և մեծ կարողության տեր դարձան:

Լազարյանները կանգնած էին Հայաստանի ազատագրության պայքարի ակունքներում: Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրության ջատագով լինելով՝ Հայաստանի ազատագրության նախագծեր էր կազմում և ներկայացնում Եկատերինա Բ կայսրուհու արքունիք:

Posted in Պատմություն 7

Կարոլինգների Կայսրությունը

1.Վերհիշեք որտեղ, երբ և ով է կազմավորել ֆրանկական թագավորությունը:


Ֆրանկական թագավորությունը եղել է հյուսիսային Գալլիայում, Քլոդվիգի տոհմանունով այն կոչվեց Մերովինգների արքայատոհմ։

2.Ինչու են Մերովինգների անվանում Ծույլ թագավորներ:


Թեկուզ եթե նրանք պահպանում էին թագավորական տիտղոսը, նրանք իշխանություն չունեին։

3.Ով էր Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը:


Պիպին Կարճահասակի գահակալումով ֆրանկական պետություն, հաստատվեց Կարոլինգների արքայատոհմը։

4.Ինչու էր Կարլոս Մեծը իրեն համարում Արևմտահռոմեական կայսրության ժառանգորդ:


Ֆրանկական պետությունը գագաթնակետին հասավ Կարլոս Մեծի օրոք:

5.Երբ է կնքվել Վերդենի դաշնագիրքը։Որ պետությունների առաջացման հիմք դարձավ այն։


843թ. Վարդեն քաղաքում Կարլոսի երեք թոռները դաշնագիր ստորագրեցին կայսրության բաժանման վերաբերյալ: Վարդենի դաշնագիրը հիմք դարձավ ապագա Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի կազմավորման համար:

6. Որ մշակույթների համադրումից առաջացավ Կարոլինգյան վերածննդի մշակույթը:


Անտիկ, քրիստոնեական և բարբարոսական։

Posted in Պատմություն 7

Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները

Ի՞նչ է նշանակում homo erectus

Homo erectus-ը մարդկանց բրածո տեսակ է, որը համարվում է ժամանակակից մարդկանց անմիջական նախահայրն է։


Ո՞վ է նեանդեռթալցին

Նեանդերթալը, սովետական գրականության մեջ կոչվում էր նաև պալեոանթրոպուս՝ անհետացած կամ, ըստ մեկ այլ վարկածի, մարդկային ցեղի ձուլված ներկայացուցիչ։


Նկարագրեք քարի դարը

Մարդկության պատմության ամենավաղ շրջանը, երբ հարվածող մակերեսով գործիքներ պատրաստելու համար օգտագործում էին քարը:


Տնտեսավարման ինչ տեսակների կային քարի դարում

Տնտեսավարման տեսակներից մեկը դա քարերի վրա նկարելն է:


Արդյո՞ք քարի դարաշրջանում կուզենայիք ապրել

Ոչ, որովհետև այնտեղ եթե չկարողանաս, ինչ որ բան պատրաստել պաշտպանվելու համար կենդանիները քեզ կարող են բռնել և ուտել: