Posted in մաթեմ

Մաթեմատիկայի փետրվարյան ֆլեշմոբ Փետրվարի,

  1. Երեք օր առաջ Արևմտյան դպրոցի սովորողները մասնակցեցին մարզական ստուգատեսին: Շաբաթվա ո՞ր օրն էր մարզական ստուգատեսը, եթե վաղը կիրակի է:պատ.՝չորեքշաբթի
Անխորագիր պատկեր

2. Գտի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս երկու թիվ՝ 2; 4; 12; 48; 240;1440

Անխորագիր պատկեր

3. Սովորողները նկարում էին Թումանյանի հերոսներից Անխելք մարդուն, Սուտլիկ որսկանին, Անբան Հուռուն և Պոչատ աղվեսին: Դասարանում 22 սովորող կար: Նրանց կեսը նկարում էր Սուտլիկ որսկանին, մյուս կեսից յոթը՝ Անբան Հուռուն, իսկ մնացածի կեսը՝ Պոչատ աղվեսին: Քանի՞ հոգի նկարեց Անխելք մարդուն:պատ.՝2

Անխորագիր պատկեր

4. Հեծանվավարության ստուգատեսին իրար հաջորդելով մասնակցեց 24 սովորող: Յուրաքանչյուր սովորող վարում էր 2 րոպե: Հեծանվավարության ստուգատեսը քանի՞ րոպե տևեց, եթե ամեն չորրորդ մասնակցից հետո, հեծանիվների ստուգման վրա ծախսվում էր 3 րոպե: պատ.՝66

Անխորագիր պատկեր

5. Տարբեր թվանշաններով գրվող ամենամեծ քառանիշ թվի տասնավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված:պատ.՝ 7

Անխորագիր պատկեր

6. Ո՞ր պատկերը պետք է լինի Դ2 վանդակում: Աղյուսակի վանդակները համարակալելու համար սկզբում գրում ենք տառը, հետո՝ թիվը: պատ.՝եռանկյուն

Անխորագիր պատկեր

7. Տրնդեզի ծեսին կրակի վրայով ցատկելու համար 26 սովորող շարք կանգնեց: Գևորգը շարքում՝ վերջից հաշված, վեցերորդն էր, իսկ Սուսանը՝ սկզբից հաշված, երկրորդը: Քանի՞ սովորող էր կանգնած նրանց միջև:պատ.՝18

Անխորագիր պատկեր

8. Անխելք մարդը Աստծու մոտ գնալու ճանապարհին հոգնեց և որոշեց գիշերել: Ժամը 20:00 քնեց և արթնացավ լուսադեմին՝ ժամը 5:00: Քանի՞ ժամ քնեց Անխելք մարդը: պատ.՝9:00

Անխորագիր պատկեր

9.Դդմածեսին սովորողները պատրաստեցին դդումով կեքսեր: Կեքսեր պատրաստելու համար անհրաժեշտ էր գնել 300գ կարագ: Կարագ գնելու համար որքա՞ն գումար ծախսեցին սովորողները, եթե գիտենք, որ մեկ կիլոգրամ կարագը արժե 3000 դրամ:պատ.՝900

Անխորագիր պատկեր

10. Քանի՞ անգամ ենք գրում 7 թվանշանը 1- 100 թվերը գրելու համար: պատ.՝11

Անխորագիր պատկեր
Posted in Մայրենի

Չարի վերջը. Հովհաննես Թումանյան


Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն,

Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնաք,
Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Ախ դու Կկու, հիմա՛ր Կկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղկես ինձ մոտ։

Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
— Վա՜յ, չկտրես,

Աստված սիրես,
Էս մինն ահա
Տար քեզ ծառա,
Միայն թե էդպես
Մի ջնջիլ մեզ

Բնով–տեղով,
Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
— Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,

Իմ լավ կուկու.
Ո՞ր սև սարում,
Ո՞ր անտառում,
Ո՞ր թփի տակ
Կորար մենակ…

Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
Իմ խեղճ կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
— Էս սարը իմն է,

Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։

Ախ դու Կկու, հիմար Կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
— Երկու հատ ձագ, աղա Աղվես:
— Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,

Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լցնես ամբողջ կկուներո՞վ…
Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,

Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
— Վա՜յ, չկտրես,
Աստված սիրես,
Էս էլ առ տար,

Ու թող դադար՝
Վերջինը գեթ
Մնա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:

— Վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ,
Ընչի՞ համար
Եկա ես սար,
Բուն շինեցի,
Ձագ հանեցի…

Աղվեսն եկավ,
Տարավ, կերավ,
Երկու, երկու,
Կուկու… կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն:

Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում
էն կողմերով: Լսեց Կկվի լացի ձայնը:
— Էդպես տխուր ու զարհուրիկ
Ի՞նչ ես լալիս, Կկու քուրիկ:
— Ինչպես չլամ, ա՛ սանամեր.

Աղվեսն եկավ էն սրտամեռ,
Գլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներըս տարավ, կերավ:
— Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
Ինչպես իզուր խաբվել ես դու

Սուտ խոսքերից չար Աղվեսի:
Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
Ո՞վ է տըվել էն լրբին սար.
Սարն ամենքիս է հավասար…
Ո՞վ կթողնի վեր կենա նա

Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սրած կացնի,
Սրան-նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը—երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…

Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տվել սրած կացին:
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի՛ վախենա, քշի գնա:
Էսպես ասավ Ագռավն ու թռավ գընաց: Ահա կրկին

Աղվեսն եկավ:
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է…
Հազիվ էր ասել, Կկուն բնից գլուխը հանեց՝
— Սուտ ես ասում, դու խաբեբա,

Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,

Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կտրես:

— Ո՞վ ասավ քեզ:
— Ագռավն ասավ:
— Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց, հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:
Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
— Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
Աղվես աղա…

— Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
— Վա՜յ, քեզ մեղա,

Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քրքըի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտդ կուզի,
Բայց մի վերջին խոսքս լսի:

Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին

Գանձը կորչի հողի տակին:
Արի գնանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…

— Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կլինի, շատ լավ,
թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին:
Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում
պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ, տարավ,

դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
— Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը:
Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր
թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը
խեղդվելով սկսավ խռխռալ.

— Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
Զգույշ Աղվես,
Փորձանքի մեջ
Ընկնեմ էսպե՜ս…
Ա՜խ, անիրա՜վ

Դու սև Ագռավ…
— Ինչքան էլ որ լինիս զգույշ,
Չարի համար թե վաղ, թե ուշ,
Էդ է պահված, Աղվես աղա,
Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

Պատասխանեց Ագռավն ու թռավ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քանի՞ հերոս կա հեքիաթում: Թվարկի՛ր նրանց անունները:Ագռավ,շուն,կկու,աղվես
  2. Անծանոթ բառերը բացատրի՛ր, օգտվի՛ր առցանց բառարանից:
  3. Հեքիաթը կկվի անունից համառոտ պատմի՛ր:
  4. Նշի՛ր հեքիաթի ամենաուրախ հատվածը:Ե՞ՐԲ ՊԻՏԻ ԴՈՒՔ ԱՌՆԵՔ ԹԵՎ ԵՐ ԹՌՉԵ՜Ք, ԳՆԱՔ,ՈՒՐԱԽԱՆԱՔ ԵՐԳՈՒՄ ԷՐ ՄԱՐԻԿ ԿԿՈՒՆ.
  1. Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:
Աստված սիրես,
Էս մինն ահա
Տար քեզ ծառա,
Միայն թե էդպես
Մի ջնջիլ մեզ
Բնով–տեղով,
Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
  1. Ինչպիսի՞ մայրիկ էր կկուն:բարի և միամիտ
  2. Ինչպիսի՞ն էր աղվեսը:չար և խափեբա
  3. Աղվեսին նամակ գրի՛ր:Բարև աղվես ես Դավիթն եմ ես ուզում եմ, որ դու բարի լինես և քո մեջից վերանա չարությունը
  4. Կկվի անունից շանը նամակ գրի՛ր և շնորհակալություն հայտնի՛ր նրան:ես շհնորակալություն բարի շուն, որ ոգնեցիր ինձ և խեղտեցիր աղվեսին:
  5. Նոր ավարտ հորինի՛ր հեքիաթի համար:ագռավն խաբեց աղվեսին որ թփերի տակ պահուստ ունի աղվեսը վազելով գնաց թփերի վրա և ընկավ մեծ փոսի մեջ:
Posted in մաթեմ

Մաթեմատիկայի փետրվարյան ֆլեշմոբ Փետրվարի,

  1. Երեք օր առաջ Արևմտյան դպրոցի սովորողները մասնակցեցին մարզական ստուգատեսին: Շաբաթվա ո՞ր օրն էր մարզական ստուգատեսը, եթե վաղը կիրակի է:չորեքշաբթի
Անխորագիր պատկեր

2. Գտի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս երկու թիվ՝ 2; 4; 12; 48; 240;1440

Անխորագիր պատկեր

3. Սովորողները նկարում էին Թումանյանի հերոսներից Անխելք մարդուն, Սուտլիկ որսկանին, Անբան Հուռուն և Պոչատ աղվեսին: Դասարանում 22 սովորող կար: Նրանց կեսը նկարում էր Սուտլիկ որսկանին, մյուս կեսից յոթը՝ Անբան Հուռուն, իսկ մնացածի կեսը՝ Պոչատ աղվեսին: Քանի՞ հոգի նկարեց Անխելք մարդուն:2

Անխորագիր պատկեր

4. Հեծանվավարության ստուգատեսին իրար հաջորդելով մասնակցեց 24 սովորող: Յուրաքանչյուր սովորող վարում էր 2 րոպե: Հեծանվավարության ստուգատեսը քանի՞ րոպե տևեց, եթե ամեն չորրորդ մասնակցից հետո, հեծանիվների ստուգման վրա ծախսվում էր 3 րոպե: 66

Անխորագիր պատկեր

5. Տարբեր թվանշաններով գրվող ամենամեծ քառանիշ թվի տասնավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված: 7

Անխորագիր պատկեր

6. Ո՞ր պատկերը պետք է լինի Դ2 վանդակում: Աղյուսակի վանդակները համարակալելու համար սկզբում գրում ենք տառը, հետո՝ թիվը: եռանկյուն

Անխորագիր պատկեր

7. Տրնդեզի ծեսին կրակի վրայով ցատկելու համար 26 սովորող շարք կանգնեց: Գևորգը շարքում՝ վերջից հաշված, վեցերորդն էր, իսկ Սուսանը՝ սկզբից հաշված, երկրորդը: Քանի՞ սովորող էր կանգնած նրանց միջև:18

Անխորագիր պատկեր

8. Անխելք մարդը Աստծու մոտ գնալու ճանապարհին հոգնեց և որոշեց գիշերել: Ժամը 20:00 քնեց և արթնացավ լուսադեմին՝ ժամը 5:00: Քանի՞ ժամ քնեց Անխելք մարդը: 9:00

Անխորագիր պատկեր

9.Դդմածեսին սովորողները պատրաստեցին դդումով կեքսեր: Կեքսեր պատրաստելու համար անհրաժեշտ էր գնել 300գ կարագ: Կարագ գնելու համար որքա՞ն գումար ծախսեցին սովորողները, եթե գիտենք, որ մեկ կիլոգրամ կարագը արժե 3000 դրամ:900

Անխորագիր պատկեր

10. Քանի՞ անգամ ենք գրում 7 թվանշանը 1- 100 թվերը գրելու համար: 11

Անխորագիր պատկեր
Posted in Մայրենի

Ձախորդ Փանոսը Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները:   
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ
Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել
Մեծարք – քե, ուրախություն, մեծարանք
Օքմին – մարդ
տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել
դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել
եղեգնուտ – եղեգով պատված տեղ
վեր ածած – թափված
գեղահավան – ամբողջ գյուղով
ղըչրղու – աղմուկ-աղաղակ

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ-չհաջողվել
միտք անել-մտածել
ձենի վրա վեր են կենում-ձայնը  լսելու  պես  արդնանալ
տակն անել-տակը  գցել
ճամփան ծռել-ճամփան  փոխել
քեֆի տաք ժամանակն է-ուրախության  ժամանակ
վրա տալ-հարձակվել
մթան հետ-մութ
գլուխը քարը-ինչ  լինի  թող  լինի
դես Փանոս, դեն Փանոս-ամեն  տեղ  Փանոս

2. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:
3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:
Ինքը մի բարի մարդ է լինում——————————:
Շատ է քաշում, թե՝ քիչ————————————-:
Ասում է՝ գլուխը քարը————————————-:
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ———————————-:

4. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:

5. Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր:

Posted in Մայրենի

Աստղացուցարան

Մենք դասարանով գնացինք աստղացուցարան, այնտեղ շատ հետաքրքիր էր:Պառկեցինք բարձերի վրա և դիտեցինք տիեզերքի մասին պատմող ֆիլմ:Մենք դասարանով առաջին անգամն էինք այցելում աստղացուցարան,և ես շատ տպավորված վերադարձանք դասարան:

Posted in Մայրենի

Հովանես Թումանյան

Tumanyan (2).jpg

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում:

1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։

1883 թվականից բնակվել է Թիֆլիսում

1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

Posted in ես և շրջակա

Կիտրոն

Կիտրոն, ցիտրուսային լիմոն փոքր տեսակի մշտադալար մերձարևադարձային ծառ է: Ծառի էլիպսիդային դեղին պտուղը օգտագործվում է խոհարարական և ոչ խոհարարական նպատակներով, հիմանականում իր դեղին հյութի համար, որը ունի ինչպես խոհարարական, այնպես էլ մաքրման նպատակներով օգտագործում[1]: Միջուկը և կեղևը նույնպես օգտագործվում են խոհարարության և պատրաստելու մեջ: Կիտրոնի հյութը պարունակում է 5-6 % կիտրոնաթթու, մոտ 2,2 pH-ով, որը նրա տալիս է թթու համ: Կիտրոնի հյութի յուրահատուկ թթու համը այն դարձնում է խմիչքի և սննդի հիմնական բաղադրիչը, ինչպիսիք են՝ լիմոնադը և մրգային կարկանդակները:

Картинки по запросу կիտրոն

Կիտրոնի ծագումը անհայտ է, թեև կիտրոնները առաջին անգամ աճել են Ասսամում (Հնդկաստանի հյուսիս-արևելքում), հյուսիսային Բուռմայում կամ Չինաստանում: