Կիտրոն, ցիտրուսային լիմոն փոքր տեսակի մշտադալար մերձարևադարձային ծառ է: Ծառի էլիպսիդային դեղին պտուղը օգտագործվում է խոհարարական և ոչ խոհարարական նպատակներով, հիմանականում իր դեղին հյութի համար, որը ունի ինչպես խոհարարական, այնպես էլ մաքրման նպատակներով օգտագործում[1]: Միջուկը և կեղևը նույնպես օգտագործվում են խոհարարության և պատրաստելու մեջ: Կիտրոնի հյութը պարունակում է 5-6 % կիտրոնաթթու, մոտ 2,2 pH-ով, որը նրա տալիս է թթու համ: Կիտրոնի հյութի յուրահատուկ թթու համը այն դարձնում է խմիչքի և սննդի հիմնական բաղադրիչը, ինչպիսիք են՝ լիմոնադը և մրգային կարկանդակները:

Կիտրոնի ծագումը անհայտ է, թեև կիտրոնները առաջին անգամ աճել են Ասսամում (Հնդկաստանի հյուսիս-արևելքում), հյուսիսային Բուռմայում կամ Չինաստանում: