Posted in Մայրենի

Առավոտը. Վահագն Դավթյան

Եվ առավոտյան զարմանքով տեսա,
Որ թռչունները
Ինձնից շուտ զարթնել,
Արևի բոցից,
Թոնրի բուրմունքից
Ու ծլվլոցից
Ինչ-որ մի ծանոթ նվագ են հյուսում,
Որ փռեն բոբիկ ներբաններիս տակ …
Ու տեսա նաև,
Որ ծաղիկները
Նույնպես ինձանից կանուխ են զարթնել
Եվ իրենց մանրիկ,
Փխրուն ձեռքերով
Մի-մի ցող առել,
Թեքվել են խոնարհ,
Որ ցողով օծեն ոտքերն իմ բոբիկ …

Ներբան- ոտքի տակի կաշին

օծել-անուշահոտ ջրեր, յուղեր քսել

Առաջադրանքներ:

Paint նկարչական ծրագրով նկարի՛ր բանաստեղծության տողերը, պատկերները, ձայնագրի՛ր բանաստեղծությունը և մոնտաժային ծրագրով պատրստի՛ր տեսանյութ, տեղադրի՛ր քո բլոգում:

Posted in Մայրենի

Աչքերի գանգատը. Ջանի Ռոդարի

44384000

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
_ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով,  աստղացաույցերով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Օնլայն բառարանի միջոցով բացատրի՛ր տրված բառերը:
    գանգատ-բողոք
    տրտնջալ-դժգոհել
    աստղադիտակ-Տեսողական խողովակ՝ երկնային մարմինները դիտելու կամ նկարելու համար
    աստղացույց-Աստղագիտական քարտեզ
    մանրադիտակ-Խիստ խոշորացնող ապակիների համակարգով տեսողական գործիք՝ անզեն աչքով անտեսանելի առարկաներ՝ մասնիկներ՝ մարմիններ տեսնելու համար

  1.  Այս հեքիաթի շնորհիվ ի՞նչ իմացար Երկրի, ջրի, և աստղերի մասին
  2. Ես իմացա, որ մեր մոլորակը արևի շուրջ է պտտվում:
  3. Ի՞նչ գիտես Կոպերնիկոսի, Գալիլեյի և Լևենգուկի մասին: Համացանցում փնտրի՛ր և կարդա՛ նրանց մասին
  4. Գալիլեո Գալիլեյիտալացի ֆիզիկոսաստղագետինժեներ և փիլիսոփա, նրան երբեմն բազմագիտակ էին անվանում։ Գալիլեյը ճանաչվել է «դիտողական աստղագիտության»«ժամանակակից ֆիզիկայի», «գիտական մեթոդի» և «ժամանակակից գիտության հայրը»: Գալիլեյը ուսումնասիրել է մեխանիկական շարժման արագությունը և արագացումըգրավիտացիանմարմինների ազատ անկումըիներցիանհարաբերականության սկզբունքը, ինչպես նաև աշխատել է կիրառական գիտության մեջ և տեխնիկայում, նկարագրել է ճոճանակների և «հիդրստատիկ կշեռքների» հատկությունները: Իր նվաճումների մեջ մտնում են աստղադիտակի բարելավումները, որով դիտել է տարբեր երկնային մարմիններ, ջերմադիտակի և զանազան ռազմական կողմնացույցների հայտնագործումը:

Posted in Uncategorized

Մաթեմատիկա 20.03

  1. Որոշե՛ք, թե քանի գրամ է կշռում մեկ տանձը:գֆ
  2. տանձ 100գր,
  3. Լուծի՛ր խնդիրները:

Մերին գնեց 5 էսկիմո և 2 շոկոլադ, վճարեց ընդամենը 1600 դրամ։ Որքա՞ն արժե մեկ էսկիմոն, եթե 1 շոկոլադն արժե 300 դրամ։

Լուծում՝

1)2×300=600

2)1600-600=1000

3)1000:5=200

Պատ․՝200

Արամը 5 կարկանդակի և 2 հյութի համար վճարեց 800 դրամ։ Որքա՞ն արժե մեկ կարկանդակը, եթե 1 հյութն արժե 200 դրամ։

Լուծում՝

1)2×200=400

2)800-400=400

3)400:5=80

Պատ․՝80

  1. Կրկնի՛ր բաժանման աղյուսակը այս խաղի միջոցով: