Եվ առավոտյան զարմանքով տեսա,
Որ թռչունները
Ինձնից շուտ զարթնել,
Արևի բոցից,
Թոնրի բուրմունքից
Ու ծլվլոցից
Ինչ-որ մի ծանոթ նվագ են հյուսում,
Որ փռեն բոբիկ ներբաններիս տակ …
Ու տեսա նաև,
Որ ծաղիկները
Նույնպես ինձանից կանուխ են զարթնել
Եվ իրենց մանրիկ,
Փխրուն ձեռքերով
Մի-մի ցող առել,
Թեքվել են խոնարհ,
Որ ցողով օծեն ոտքերն իմ բոբիկ …
Ներբան- ոտքի տակի կաշին
օծել-անուշահոտ ջրեր, յուղեր քսել
Առաջադրանքներ:
Paint նկարչական ծրագրով նկարի՛ր բանաստեղծության տողերը, պատկերները, ձայնագրի՛ր բանաստեղծությունը և մոնտաժային ծրագրով պատրստի՛ր տեսանյութ, տեղադրի՛ր քո բլոգում:
