Posted in Մայրենի

Առաջին օրը դպրոցում

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում: 

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Ջիմը մի փոքրիկ տղա էր,որը շատ էր սիրում իրենց տան տնտեսուհուն։Նա կամակորություն էր անում և չէր ուզում դպրոց գնալ,քանի որ դեռ փոքր էր և ուզում էր ամեն օր զբոսնել և խաղեր խաղալ։

Posted in մաթեմ

Կցագրում

37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:337-37=300


123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:1235-123=1112


Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված  թիվը։724-2=722


Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված  թիվը։9321-32=9289


90 թվին աջից կցագրել 0, ձախից՝  3, ստացված թվից հանել տրված  թիվը։3900-90=3810


2051  թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ  մեծացավ  թիվը:42051-2051=40000


206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված  թիվը։2062-206=1856


Տրված 16365 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ  մեծացավ  թիվը:5163654-16365=5147289


Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։31750+175=31925


20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, Ստացված թիվը  գումարել տրված թվին։8202+20=8222


Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք    2 թվանշանը։

Posted in Հայրենագիտություն

Ճամփորդում ենք

Ես շատ եմ սիրում ճամփորդել և վաղը վերջապես գնալուն եմ ճամփորդության ընկեր Սոնայի և դասընկերներիս հետ։ԵՎ անչափ ուրախ եմ։

Ճամփորդելու եմ դեպի Ամբերդ ,Արագած լեռ և տեսնելու եմ Քարի լիճը։ Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա, բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ2 Առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։ Լճում Իշխան ձուկ կա։

Ամբերդը միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց է։ Կառուցվել է 11-13-րդ դարերում, Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս: Տեղադրված է եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա ։ Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ, կից-բերդ: Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ:Գտնվում է Արագածոտնի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս: Կոչվել է նաև Հանբերդ, Համբերդ, Ղըզղալա անուններով:Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից: Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ:

Արագած, հրաբխային քառագագաթ լեռ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Հանրապետությանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն[1]։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090.1 մետր)։ Արևմտյան գագաթն ունի 3995.3 մետր, արևելյանը՝ 3908.2 մ, իսկ հարավայինը՝ 3887,8 մ բարձրություն։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։

Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։