Posted in Հայրենագիտություն

Ճամփորդում ենք

Ես շատ եմ սիրում ճամփորդել և վաղը վերջապես գնալուն եմ ճամփորդության ընկեր Սոնայի և դասընկերներիս հետ։ԵՎ անչափ ուրախ եմ։

Ճամփորդելու եմ դեպի Ամբերդ ,Արագած լեռ և տեսնելու եմ Քարի լիճը։ Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա, բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ2 Առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։ Լճում Իշխան ձուկ կա։

Ամբերդը միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց է։ Կառուցվել է 11-13-րդ դարերում, Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս: Տեղադրված է եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա ։ Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ, կից-բերդ: Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ:Գտնվում է Արագածոտնի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս: Կոչվել է նաև Հանբերդ, Համբերդ, Ղըզղալա անուններով:Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից: Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ:

Արագած, հրաբխային քառագագաթ լեռ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Հանրապետությանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն[1]։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090.1 մետր)։ Արևմտյան գագաթն ունի 3995.3 մետր, արևելյանը՝ 3908.2 մ, իսկ հարավայինը՝ 3887,8 մ բարձրություն։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։

Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։

Leave a comment