Posted in Հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Ամբերդ,Քարի լիճ

Առաջին անգամ ընկեր Սոնայի և դասընկերներիս հետ գնացի ճամփորդության` դեպի Ամբերդ ամրոց,Քարի լիճ։ Այն գտնվում է Արագածոտնի մարզում։Մեզ հետ էին  նաև ընկեր Շուշանը և ընկեր Սեդան։Ճանապարհը շատ երկար էր ,բայց մենք դիմացանք և երգելով ուրախ հասանք տեղ։

Առաջինը մենք հասանք ամրոցի մոտ,մտանք եկեղեցի աղոթեցինք, երգեցինք ,շուրջպար բռնեցինք և  քայլելով բարձրացանք սարի գագաթ։Այնտեղ մենք տեսանք իրար վրա շարած քարեր։Մենք փոքրիկ ճաշ ունեցանք և շփվեցինք իրար հետ ։    Այնուհետև միքիչ հանգստացանք և իջանք դեպի Քարի լիճ։ Այնտեղ օդը շատ մաքուր ու սառն էր, իսկ լիճը փայլփլում էր։Մոռացա ասեմ ,որ նաև տարբեր խաղեր խաղացինք`այլկերպիկ,գնդակ։

ԵՎ շատ տպավորված և բարձր տրամադրությամբ վերադարձանք դպրոց։

Leave a comment