Posted in Անգլերեն

Possessive adjectives

Ex.6

1.You can sleep on this bed.

2.You can put your clothes in this wardrobe.

3.You can watch your favourite programme on this TV.

4.You can call your friend with this phone.

5.You can write an email on this computer.

6.You can listen to music on this radio.

7.You can put your books in this bookcase.

8.You can tell the time with this clock.

Ex.1

2.We are brothers.

This is our cake.

3.She is my friend

Her name is Sue.

4.Nice to meet you .

What is your name?

5.They are sisters.

Their names are Liz and Ann.

6.This is my brother.

His name is Tom.

Ex.2

2.Hello.What is your name?

3.That is Emma and that is her radio.

4.This is Mary and this is David.That is their dog.

5.Hi my name is Sarah.

6.We are Bob and Kelly.This is our computer.

7.This is my brother.His names John.

8.Is this your chair,Tom?

Ex.3

2.I am George .This is my computer.

3.This is Sally .Look at her cat.

4.Your bedroom is really nice,Danny.

5.We are Jason and Barbara look at our bikes.

6.They are farmers.Their names are John and Peter.

Posted in Մայրենի

Ծիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Ամբար-Զանազան իրեր և ապրանքներ պահելու շենք

Վեհանձն-մեծամիտ

Posted in մաթեմ

Կարգային միավորների գումար

Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
գումարի տեսքով․
Օրինակ՝

1205=1·1000+2·100+5·1

236=2*100+3*10+6*1

807=8*100+0*10+7*1

4502=4*1000+5*100+0*10+2*1

1561=1*1000+5*100+6*10+1*1

46305=4*10.000+6*1000+3*100+0*10+5*1

75610=7*10.000+5*1000+6*100+1*10+0*1

400693=4*100.000+0*10.000+0*1000+6*100+9*10+3*1

408964=4*100.000+0*10.000+8*1000+9*100+6*10+4*1

Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով։
Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532

6· 1000+2·100+4·1=6204

8· 1000+6·100+9·10+7·1=8697

4· 1000+3·10+6·1=4036

7· 10000+3·1000+2·10+5·1=70325

4· 10000+3·100+2·10+4·1=40324

3· 10000+3·1000+2·1=33002

6· 100000+3·100+2·10+5·1=600325

3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։994980

4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։15112

5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։10336

6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում  կլինի «5» թվանշան:3 կարգ

7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 5 , մնացած թվանշանները՝ 9։9945

8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։Տասնյակ

9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

  • 1
  • 10
  • 10000
  • 200 < սա

10․Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 4258 թիվը։

11․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։ Տասհազարյակ

12․Գտիր ամենափոքր քառանիշ և ամենամեծ  եռանիշ թվերի տարբերությունը:1000-999=1

13․Գտիր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։999+1000=2001

14․Գտիր ամենափոքր քառանիշ և ամենամեծ հնգանիշ թվերի գումարը։1000+99.999=100.999

15․   8625 թիվը քանի՞ նիշ ունի և քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։4 նիշ 8 հազարյակ