
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1.Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:
Ամպի լեզու,քամու ձեռքեր,ամպի փեշեր
2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:
Խաշամ-անտառը լցված էր աշնանային խաշամներով։
Ձեռքեր-մայրիկիս ձեռքերը շատ սիրուն են։
Ամպ-երկինքը լիքն էր սև ամպերով։
Լեզու-ես շատ եմ սիրում իմ մայրենի լեզուն։
Որոտալ-ամպերը շատ ուժգին որոտում են,երևի անձրև է գալու։
Կծկվել-փոքրիկ շունիկը ցրտից կծկվել էր։
3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:
Մռայլ աշուն
4. Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:
5. Ձայնագրության, նկարաշարի և համապատասխան երաժշտության համադրությամբ տեսաֆիլմ պատրաստիր:
Գտի՛ր տրված բառերի հոմանիշները
ամպ-կոտրակ
ցերեկ-օր
անհամարձակ-վախկոտ
հնար-Միջոց
որոտ-գոռգոռոց
Նշված բառերի հոմանիշները տեղադրեք Սահյանի <<Մշուշների շղարշի տակ>> բանաստեղծության մեջ։ Կարդացեք ստացված տարբերակը․ ի՞նչ փոփոխություն կատարվեց, ի՞նչ դիտարկումներ ունեք։