Գտնել տրված բառերի հոմանիշները: /Օգտվե′ք բառարաններից: /
Դուրեկան -հաճելի հարուստ-մեծահարուստ
Ծառա – ստրուկ hայտնի-հռչակավոր
Աջակցել -օգնել աղքատ-Չքավոր
Ինչպե՞ս է կոչվում
Ձիերի խումբը -երամակ կովերի խումբը-նախիր
Ձկների խումբը -վտառ ուլերի խումբը-……………..
Խոզերի խումբը -բոլուկ ուղտերի խումբը-քարավան
Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր:
Անուշահոտ
Վատամարդ
Սևահեր
Մայրախիտ
Մրգերը դասավորի՛ր այբբենական կարգով:
արքայախնձոր,բալ, դեղձ,Խնձոր,խաղող,ծիրան,կեռաս,նարինջ, սալոր, տանձ:
Ո՞րն է քո ամենասիրած միրգը։ Համացանցից կամ այլ աղբյուրներից կարևոր տեղեկություններ հավաքիր այդ մրգի մասին և ներկայացրո՛ւ բլոգումդ։

Ըստ որոշ հետազոտողների, մանդարինի բոլոր ձևերը պատկանում են մեկ տեսակի՝ սովորական մանդարինին (իսպ.՝C. reticulata), իսկ մյուսներն առանձնացնում են դրա մինչև 13 տեսակ։ Առավել տարածված է ճապոնական մանդարին (իսպ.՝C. unshiu), որը թույլ աճեցողությամբ, 2-3 մ բարձրության ծառ է։ Տերևները խոշոր են, օվալաձե, երբեմն՝ ծալքավոր, վերևի մակերեսը՝ մուգ կանաչ գույնի, թույլ զարգացած տերևակիցներով։ Ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ։ Ինքնափոշոտվող բույս է։ Պտուղները՝ տափակ-կլորավուն, կեղևը՝ կաշենման, հաստ, բաց նարնջագույն, հեշտությամբ անջատվում է պտղամսից, կազմված է առանձին բաժնյակներից (ճաղերից), որոնք պատված են շատ բարակ, սպիտակ, թելանման հավելվածքներով։ Հյութալի է, քաղցր, թթվաշ, հաճելի համով և բույրով։ Պարունակում է մինչև 12% շաքարներ, 0, 9-1, 0% կիարոնաթթու, 0, 45% պեկտինային նյութեր, ինչպես նաև հանքային նյութեր ու վիտամիններ։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում (հյութեր, մուրաբաներ)։
Մանդարին
Satsuma mandarin.jpg
Աճում է արևադարձային և մերձարևադարձային այն շրջաններում, որտեղ ձմռանը ջերմաստիճանը -8 °C-ից ցածր չի լինում։ Բերք է տալիս տնկումից 3-4 տարի հետո։ Ապրում է 30-40 տարի։Որպես դեղամիջոց օգտագործում են պտուղները, կեղևը՝ թարմ կամ չորացրած տեսքով։ Մանդարինը հարուստ է տարբեր վիտամիներով և արժեքավոր դիետիկ մթերք է։ Այն բարձրացնում է ախորժակը, կարգավորում է նյութափոխանակությունը և կազդուրում օրգանիզմը։
Լրացուցիչ
Կարող ես նաև հետաքրքիր մեդիագովազդ պատրաստել։
21 հոկտեմբերի․ չորեքշաբթի
Կետադրի՛ր տեքստը։
մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին
երբ չալ հորթը լիզեց ոզնուն փուշը ծակեց հորթի լեզուն
այն ժամանակ ոզնին նրանց ասաց ինչ պատահի` մի տար բերանդ
Ի՞նչ կետադրական նշան օգտագործեցիր։ Նշի՛ր։
Գրի՛ր մեկ բառով։
Եղջերվի կոտոշ-
արծվի «տուն»—
վզի զարդ—
պատյանով դանդաղաշարժ կենդանի—
խաղողի վազ-
արջի բույն-
ծառի, թփի բարակ ճյուղ-
գայլերի խումբ-
Մեծահասակների օգնությամբ, <<ոտք>> բառի գործածությամբ ուրիշ ժողովրդական օրհնանքներ գտի՛ր։ Մի քանիսն էլ ինքդ հորինի՛ր։
Ուր ոտք դնես, թող կանաչի:
23 հոկտեմբերի․ ուրբաթ
Առանձնացրո’ւ նույն արմատն ունեցող բառերը:
Ձեռնոց, դռնապան, դրկից, ձեռագիր, ձերբակալել, նախադուռ, դատարկաձեռն, դռնբաց, դրացի, առատաձեռն, ձերբազատվել։
Գտի՛ր հոմանիշները:
Մառախուղ, մշուշ, մեգ — /ունի 4 տառ/
Չունևոր, չքավոր-/ ունի 5 տառ/
Մերժել, հերքել -/ ունի 5 տառ/
արի, քաջ, -/ ունի 4 տառ/
Ի՞նչ են խորհրդանշում այս կենդանիները։
Աղավնի
Աղվես
Նապաստակ
Առյուծ
Շուն
Էշ
Ագռավ
Մի քանի գրական ստեղծագործություն (առակ, հեքիաթ) հղում նշի՛ր, որը կհաստատի պատասխանդ։
Ո՞րն է քո ամենասիրած կենդանին։ Տվյալ կենդանու մասին հետաքրքիր տեղեկություններ հայթայթի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ։