Բարև ձեզ ես Դավիթն եմ,ազգանունս Հարությունյան։Ես ծագումով Երևանից եմ։ Հայրս Երևանից է,մայրս Սյունիքից։Ես շատ եմ սիրում մայրիկիս ծննդավայրը և ամռանը հաճախ եմ լինում այնտեղ։Սյունեցիները շատ բարի և հյուրընկալ ժողովուրդ են։Նրանք խոսում են իրենց հատուկ բարբառով,որը շատ թե քիչ նման է Արցախի բարբառին,սակայն ես այդքան էլ չեմ հասկանում նրանց բարբառը։Կապանի բարբառում շատ են օգտագործում ջիգյար բառը։
Երկխոսություն բարբառով.
-Բարի օր
-Բարև։
-Հունց ըս,հինչ ըս անում։
-Լա ոչինչ էլի,յոլա ըմ քինում,գործ չկա,պեն չկա,մի կերպ քաշ-քաշ ըմ անում։
-Տու հինչ ըս անում,շտղ ըս քինում։
-Քինում ըմ ճյուր առնիմ խմիմ,ծարավ սատկալ ըմ։