Posted in Մայրենի

Տեքստային աշխատանք առակի շուրջ

Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Սրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:

Ընդգծված բառերում տառեր են բաց թողնված: Լրացրո’ւ:
Վերնագրի’ր առակը:


Ո՞ր նախադասության մեջ է ամփոփված առակի գաղափարը:

Վերջին։


Առակը քեզ ի՞նչ սովորեցրեց:

Առակը ինձ սովորեցրեց այն, որ պետք է ունենաս համբերություն,որպեսզի հասնես նպատակիտ։


Առակի ասելիքը խորհուրդի ձևով ձևակերպի’ր:


Այս գաղափարը հաստատող ասացվածքներ գտի’ր:

Համբերությունը կյանք է։