Posted in Հայրենագիտություն

Իմ բնակավայրը,իմ թաղամասը

Ես Դավիթն եմ։ Բնակվում եմ Երևանում` Հարավ-Արևմտյան Բ4 թաղամասում։Մեր թաղամասը գտնվում է  Ա1,Բ1 թաղամասերի հարևանությամբ։Մեր տանից մինչև դպրոց ընկած ճանապարհը տևում է 3 րոպե։

Մեր  բնակավայրը հիմնադրվել է 1986թ-ին։Մեր բնակավայրի հարևանությամբ գտնվում է  Յուրի Բախշյանի անվան այգին։Յուրի Բախշյանը Ազգային ժողովի  փոխնախագահն էր,որը մահացել է 1999թ-ին։Մեր բնակավայրում ապրում են մոտավորապես 2700 բնակիչ ,որտեղ գերակշռում են երիտասարդներն ու երեխաները։Մեր բնակավայրում ավելի շատ  շենքեր են,քան առանձնատները։Գետեր և լճակներ չեն հոսում մեր բնակավայրի հարևանությամբ։Մեր շենքի հարևանությամբ գտնվում է իմ շատ սիրելի դպրոցը և սուրբ Մարիամ Աստվածածին ծննդատունը,որտեղ ծնվել եմ ես,և իմ եղբայրը։Մենք ունենք հարևաններ,որոնց հետ ջերմ հարաբերությունների մեջ ենք։Ես ունեմ շատ հարևան ընկերներ,որոնց հետ խաղում եմ մեր բակում։