Posted in մաթեմ

Հոկտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրներ

Սովորողները նկարում էին Աթաբեկ Խնկոյանի հեքիաթները՝ «Ագռավն ու աղվեսը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը» և «Փեսացու մուկը»: Դասարանում 22 սովորող կար: Նրանց կեսը նկարում էր «Ագռավն ու աղվեսը», մյուս կեսից հինգը՝ «Ճպուռն ու մրջյունը», իսկ մնացածի կեսը՝ «Մկների ժողովը»: Քանի՞ հոգի էր նկարում «Փեսացու մուկը»:

22÷2=11

11-5=6

6÷2=3

Պատ.3

2.Արփին ճաշի համար աղցան պատրաստեց: Մեկ բաժին աղցանի համար պետք է 3 լոլիկ, 2 վարունգ, 1 պղպեղ: Քանի՞ լոլիկ, վարունգ և պղպեղ օգտագործեց Արփին 8 բաժին աղցան պատրաստելու համար:

Պատ.27 լոլիկ,16 վարունգ,8 պղպեղ

3.Պարկում կա 8 կարմիր, 4 դեղին և 11 կանաչ գնդակ: Առանց պարկի մեջ նայելու՝ ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է այնտեղից հանել, որ հանածներից գոնե մեկը դեղին լինի:

8+11=19

19+1=20

Պատ.20

4.Տարբեր թվանշաններով գրվող ամենափոքր քառանիշ թվի հարյուրավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված:

1023

Հարյուրավոր 0-ն

Պատ.0

5. Մեկ մուտք ունեցող բազմահարկ շենքի յուրաքանչյուր հարկում կա չորս բնակարան: Ո՞ր հարկում է 49-րդ բնակարանը, եթե բնակարանների համարակալումը սկսվում է առաջին հարկից` 1 համարով:

Պատ.13 հարգ

6.Մտապահած թվի կրկնապատիկին գումարեցին 6 և ստացան 90: Ո՞ր թիվն էին մտապահել:

Թիվ×2+6=90

90-6=84

84÷2=42

Պատ.42

7.Ագարակում ձմռանը նախապատրաստվելիս ձիերի համար գնեցին 76 տուկ խոտ: Տուկերը համարակալեցին. ամեն մեկի վրա փակցրեցին համապատասխան համարը: Քանի՞ անգամ օգտագործեցին 7 թվանշանը:

Պատ.9

8.Պարտեզապուրակային աշխատանքից հետո տղաները հոգնել էին: Նրանք դպրոցի հյուրատանը երեկոյան՝ ժամը ութին, պառկեցին՝ քնելու: Տղաներից մեկը նախապես լարեց զարթուցիչը՝ հաջորդ օրը՝ առավոտյան՝ ժամը տասին արթնանալու և գործը շարունակելու համար: Քանի՞ ժամ կհասցնեն քնել տղաները, մինչև զարթուցիչն արթնացնի նրանց:

Պատ.14 ժ

9.Օգտագործելով թվաբանական գործողության նշանները՝ հինգ մեկերի միջոցով ստացեք 100:



10. 2020 տարեթվի գրության մեջ օգտագործվում է իրարից տարբեր երկու թվանշան՝ զրոն և երկուսը: Հաջորդը ո՞ր տարեթիվն է, որի գրության մեջ նորից օգտագործվում են միայն զրո և երկու թվանշանները:

Պատ.2021

Posted in բնագիտություն

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հարթավայրը:

Հարթավայրը դա հարթ վայր է
2. Ի՞նչ է բլուրը:

բարձրացած տեղամաս է


3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:
4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:
5. Ինչո՞վ են առանձնահատուկ լեռնահովիտները:
6. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին: