Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ թիվը բաժանվում է առանց մնացորդի։
Օրինակ՝ 10-ի բաժանարար են այն թվերը, որոնց վրա 10-ը բաժանվում է առանց մնացորդի։
Այսինքն՝ 10-ի բաժանարար են՝ 1,2,5,10 , քանի որ 10-ը 1,2,5,10 թվերից յուրաքանչյուրի վրա բաժանվում է առանց մնացորդի։
Ստուգենք՝
10։1=10, ուստի 1-ը 10-ի բաժանարար է։
10։2=5, ուստի 2-ը 10-ի բաժանարար է։
10։5=2, ուստի 5-ը 10-ի բաժանարար է։
10։10=1, ուստի 10-ը 10-ի բաժանարար է։
10-ի բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ 10-ը։
Ցանկացած թվի համար իր բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ հենց այդ թիվը։
Առաջադրանքներ
Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
Ամենափոքր 1 ամենամեծ 8
Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
Ամենափոքր 1 ամենամեծ 15
Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
Ամենափոքր 1 ամենամեծ 20
Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
Ամենափոքր 1 ամենամեծ 14
Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։
Ունի վեցատ բաժանարար 18-ը 1,2,3,6,9,18
Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։
Ամենափոքր 1 Ամենամեծ 64
Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։
Ամենափոքր 1 ամենամեծ 25
Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
Ամենափոքր 1 Ամենամեծ 30
Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
26+1=27
Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
48+1=49
Ուսուցիչն Անգետիկին հարցնում է, թե 1-ից մինչև ո՞ր թվերն են գրված գրատախտակին: Անգետիկը հերթով հաշվում է գրատախտակին գրված բոլոր թվանշանները և պատասխանում՝ 55: Ի՞նչ պետք է պատասխաներ Անգետիկն իրականում:
46÷2=23 23+9=32
Պատ.32