Posted in Մայրենի

Երջանիկ խրճիթը

Պատմվածքից դուրս գրել համեմատությունները


Ընդգծված բառերը փոխարինել հոմանիշներով

Շավիղ-արահետ

Մանուկ-երեխա

Շքեղ-ճոխ

Չքանալ-անհետանալ

Հարուստ-ունեվոր

Վերջալույս -մայրամուտ

Մարմանդ-հանդարտ

Պես-նման
Տրված արահայտությունները գրել մեկ բառով․ թևին տալ, ներս ընկնել, լաց լինել, թիկն տալ։

Թևին տալ-թռչել

Թիկն տալ-հենվել

Լաց լինել-Լացել

Ներս ընկնել-մտնել


Տեքստից դուրս գրել ուրիշի ուղղակի խոսք արտահայտող նախադասությունները։

Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Նկարագրել խրճիթը։

Իմ կարծիքով խրճիթը մի հին և գորշ փոքրիկ և տաքուկ տուն էր ,որտեղ կային աթոռներ սեղան և այնտեղ ապրում էին երջանիկ ծնողներն ու երեխան։


Բնութագրել տղային։

Տղան աշխյուժ  անհոգ տղա էր,որը երևի ուներ շատ երազանքներ։
Առանձնացնել տղայի ծնողներին բնութագրող հատվածները։

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

Առանձնացնել տղայի ծնողներին բնութագրող հատվածները։

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:


Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրել։

Տնից լավ տեղ չկա։
Պատմվածքը համեմատել Հ․ Թումանյանի <<Ամենից լավ տունը>>  բանաստեղծության հետ։

Եթե պատմվածքը համեմատեմ բանաստեղծության հետ,կասեմ որ երկուսի հերոսներն էլ տարբեր են։Պատմվածքի հերոսը չնայած որ իր կամքով չէր գնացել,այլ կորել էր,նա միշտ հոգու խորքում ցանկանում էր գնալ իր տուն`ծնողների մոտ։Իսկ բանաստեղծության հերոսը չէր ուզում ապրել իր տան մեջ,այլ նոր ու շքեղ տուն էր ուզում։Բայց երկար ման գալուց հետո հասկացավ որ ամենից լավ տունը հենց իր տունն է։

Leave a comment