Posted in Հայրենագիտություն

Հայկական ավանդական տոլմա

Մեր հայկական խոհանոցը լիքն է բազմապիսի համեղ ճասատեսակներով:Դրանցից կարող եմ առանձնացնել ինձ համար շատ սիրելի ավանդական խաղողի թփով տոլման,որը շատ հաճախ է պատրաստվում մեր տանը,քանի որ ես այն շատ եմ սիրում:Կարող եմ ասել,որ մեր ավանդական տոլման բացառիկ ճաշատեսակ է,որը կարծում եմ չկա ոչ մի ուրիշ երկրի  խոհանոցում:

Բաղադրությունը
խաղողի թուփ
տավարի միս
բրինձ
սոխ
կանաչի (կամ թարմ կամ չորացած)
աղ
սև պղպեղ
կարմիր պղպեղ
լոլիկի մածուկ
կարագ
Պատրաստման եղանակը շատ պարզ է.

Աղացած տավարի մսին ավելացնել լվացած բրինձը,խառնել:Այնուհետև,մանր կտրատած սոխին ավելացնել լոլիկի մածուկ,


աղը,համեմունքները և կտրատած կամ չոր կանաչին:Ստացված խառնուրդը ավելացնել մսին և լավ խառնել ու փաթաթել:Եփելուց դնել կարագ:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ!!!

Posted in մաթեմ

Վերջից լուծվող խնդիրներ: (Մաս2)

Եթե Դավիթի մտապահած թիվը քառապատկենք ու արդյունքից հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 50։ Գտե՛ք Դավիթի մտապահված թիվը։

Թիվ×4-30=50

50+30=80

80÷4=20
Եթե Էվայի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 5, արդյունքը բաժանենք 5-ի, ապա կստանանք 11։ Ո՞ր թիվն է մտապահել Էվան։

(թիվ×2-5)÷5=11

11×5=55

55+5=60

60÷2=30
Ո՞ր թիվն է մտապահել Սուսաննան, եթե նրա մտապահած թիվը հնգապատկենք, արդյունքը փոքրացնենք 10 անգամ, ապա կստանանք 15։

Թիվ×5÷10=15

15×10=150

150÷5=30
Եթե Արամի մտապահած թիվը բազմապատկենք 7-ով և արդյունքից հանենք 20, ապա կստանանք 260։ Ո՞ր թիվն է մտապահել Արամը։

Թիվ×3÷20=260

260+20=280

280÷7=40
Սիրելի սովորողներ, այժմ կազմեք վերջից լուծվող խնդիրներ։
Քանի՞ բաժանարար ունի 40-ը։ռօժ
Քանի՞ բաժանարար ունի 32-ը։
Քանի՞ բաժանարար ունի 12-ը։
Քանի՞ բաժանարար ունի 24-ը։
Գտիր 34 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
Գտիր 65 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

Posted in Մայրենի

Պատմողական,հարցական,բացականչական

Պատմողական

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:



Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Հարցական

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Բացականչական

-Ա~յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն ւշաշ բաժինն է տալիս…

Posted in Ռուսերեն

20.11.2020 русский язык

В траве стрекочут кузнечики. 2) На полу лежал ковер. 3) Поезд приближался к Москве. 4) Солнце спряталось за тучу. 5) под сосной вырос гриб. 6) над землей стоял туман. 7) на осины слетел желтый лист. 8)от дома до озера два километра. 9) Кирпичи делают из глины. 10) у лисы есть в  норе лисята. 11) Волны бились о берег. 12) Я люблю пить чай с молоком. 13) по льду реки дети катались на коньках. 14) Петя пришел из школы, а мама с завода. 15) по небу плывут облака.

Posted in բնագիտություն

Ջեյմս Կուկի մասին

բրիտանացի հետազոտող, ծովագնաց, քարտեզագիր և արքունի նավատորմի նավապետ: Կուկը կազմել է Նյուֆաունդլենդի քարտեզը նախքան Խաղաղ օվկիանոսում երեք ճանապարհորդություն կատարելը: Այս ճանապարհորդությունների ընթացքում նա առաջին անգամ հետազոտել է Ավստրալիայի արևելյան ափերը և Հավայան կղզիները:Կուկը պատանեկության տարիներին միացել է բրիտանական առևտրական նավատորմին, իսկ 1755 թվականին՝ արքունի նավատորմին: Նա մասնակցել է Յոթնամյա պատերազմին և հետագայում հետազոտել ու քարտեզագրել է Սուրբ Լավրենտիոս գետը Քվեբեկի պաշարման ժամանակ: Այս երեք ճանապարհորդությունների ընթացքում Կուկը նավարկեց հազարավոր մղոններ Երկրագնդի չբացահայտված տարածքներում: Մանրամասն քարտեզագրեց Նոր Զելանդիայից Հավայան կղզիներ ընկած տարածքները մի մասշտաբով, որը նախկինում չէր կիրառվել: Իր ճանապարհորդությունների ընթացքում հետազոտեց և եվրոպական քարտեզներում առաջին անգամ գրանցեց մի շարք կղզիներ և ծովափնյա շրջաններ: Կուկը 1779 թվականին իր երրորդ ճանապարհորդության ընթացքում հարձակման է ենթարկվել և սպանվել, երբ փորձում էր առևանգել Կալանիոպուին՝ Հավայան ղեկավարին, որպեսզի հետ պահանջեր իր գողացված առագաստանավերից մեկը:Ջեյմս Կուկը ծնվել է 1728 թվականի նոյեմբերի 7-ին Յորքշիրի Մարթոն գյուղում և կնքվել է տեղի Սուրբ Քութբերթ եկեղեցում նոյեմբերի 14-ին, որի գրանցամատյանում էլ կարելի է հանդիպել նրա անունը։Կուկի հայրը՝ Ջեյմս Կուկը, Ռոքսբուրգշիրում շոտլանդացի ֆերմային աշխատող էր՝ ծագումով Էդամից: 1736 թվականին Կուկի ընտանիքը տեղափոխվում է Մեծ Էյթոն, որտեղ իր հոր գործատուն վճարում է, որ ինքը դպրոց հաճախի: 1741 թվականին՝ դպրոցում 5 տարի սովորելուց հետո, սկսում է աշխատել հոր հետ, որն արդեն դարձել էր ֆերմային կառավարիչ:Ազատ ժամանակ Կուկը բարձրանում էր մոտակա բլուրը՝ վայելելու մենակությունը։Կուկերի տնակը՝ իր գնողների տունը, այժմ գտնվում է Ավստրալիայում՝ Մելբուրնում. այստեղ է տեղափոխվել Անգլիայից և նույնությամբ վերակառուցվել է 1934 թվականին:1745 թվականին, երբ նա 16 տարեկան էր, Կուկը գնում է 20 (32 կմ) մղոն հեռավորության վրա գտնվող Սթեյթս ձկնորսական գյուղ՝ դառնալով նպարավաճառ և արդուզարդի վաճառքով զբաղվող Վիլյամ Սանդերսոնի խանութում վաճառող: Պատմաբանները ենթադրում են, որ հենց այստեղ էլ ձևավորվեց Կուկի մոտ ծովի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը։18 ամիս անց չհարմարվելով այստեղի աշխատանքին՝ Կուկը ճանապարհ է ընկնում դեպի մոտակա քաղաք, որտեղ հանդիպում է Սանդերսոնի ընկերներին՝ Ջոն և Հենրի Ուոքերներին: Ուոքերները, որոնք քվակերներ էին, նավի սեփականատեր էին, որոնք զբաղվում էին ածխի առուվաճառքով: Նրանց տունը այժմ Նավապետ Կուկի հիշատակին նվիրված թանգարան է: Կուկն այստեղ աշխատանքի է անցնում, զբաղվելով ածուխ տեղափոխելով, և մի քանի տարի շարունակ այս և նմանատիպ աշխատանքներ է կատարում՝ նավարկելով Թայնի և Լոնդոնի միջև: Այս ընթացքում նա զբաղվում է նաև ինքնակրթությամբ՝ ուսումնասիրելով հանրահաշիվ, երկրաչափություն, եռանկյունաչափություն, աստղագիտություն և նավագնացություն՝ այն բոլոր հմտությունները, որոնք իրեն հետագայում պետք էին գալու իր սեփական նավը տնօրինելու համար։