Posted in Հայրենագիտություն

Հայկական ավանդական տոլմա

Մեր հայկական խոհանոցը լիքն է բազմապիսի համեղ ճասատեսակներով:Դրանցից կարող եմ առանձնացնել ինձ համար շատ սիրելի ավանդական խաղողի թփով տոլման,որը շատ հաճախ է պատրաստվում մեր տանը,քանի որ ես այն շատ եմ սիրում:Կարող եմ ասել,որ մեր ավանդական տոլման բացառիկ ճաշատեսակ է,որը կարծում եմ չկա ոչ մի ուրիշ երկրի  խոհանոցում:

Բաղադրությունը
խաղողի թուփ
տավարի միս
բրինձ
սոխ
կանաչի (կամ թարմ կամ չորացած)
աղ
սև պղպեղ
կարմիր պղպեղ
լոլիկի մածուկ
կարագ
Պատրաստման եղանակը շատ պարզ է.

Աղացած տավարի մսին ավելացնել լվացած բրինձը,խառնել:Այնուհետև,մանր կտրատած սոխին ավելացնել լոլիկի մածուկ,


աղը,համեմունքները և կտրատած կամ չոր կանաչին:Ստացված խառնուրդը ավելացնել մսին և լավ խառնել ու փաթաթել:Եփելուց դնել կարագ:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ!!!

Leave a comment