Posted in բնագիտություն

Ջեյմս Կուկի մասին

բրիտանացի հետազոտող, ծովագնաց, քարտեզագիր և արքունի նավատորմի նավապետ: Կուկը կազմել է Նյուֆաունդլենդի քարտեզը նախքան Խաղաղ օվկիանոսում երեք ճանապարհորդություն կատարելը: Այս ճանապարհորդությունների ընթացքում նա առաջին անգամ հետազոտել է Ավստրալիայի արևելյան ափերը և Հավայան կղզիները:Կուկը պատանեկության տարիներին միացել է բրիտանական առևտրական նավատորմին, իսկ 1755 թվականին՝ արքունի նավատորմին: Նա մասնակցել է Յոթնամյա պատերազմին և հետագայում հետազոտել ու քարտեզագրել է Սուրբ Լավրենտիոս գետը Քվեբեկի պաշարման ժամանակ: Այս երեք ճանապարհորդությունների ընթացքում Կուկը նավարկեց հազարավոր մղոններ Երկրագնդի չբացահայտված տարածքներում: Մանրամասն քարտեզագրեց Նոր Զելանդիայից Հավայան կղզիներ ընկած տարածքները մի մասշտաբով, որը նախկինում չէր կիրառվել: Իր ճանապարհորդությունների ընթացքում հետազոտեց և եվրոպական քարտեզներում առաջին անգամ գրանցեց մի շարք կղզիներ և ծովափնյա շրջաններ: Կուկը 1779 թվականին իր երրորդ ճանապարհորդության ընթացքում հարձակման է ենթարկվել և սպանվել, երբ փորձում էր առևանգել Կալանիոպուին՝ Հավայան ղեկավարին, որպեսզի հետ պահանջեր իր գողացված առագաստանավերից մեկը:Ջեյմս Կուկը ծնվել է 1728 թվականի նոյեմբերի 7-ին Յորքշիրի Մարթոն գյուղում և կնքվել է տեղի Սուրբ Քութբերթ եկեղեցում նոյեմբերի 14-ին, որի գրանցամատյանում էլ կարելի է հանդիպել նրա անունը։Կուկի հայրը՝ Ջեյմս Կուկը, Ռոքսբուրգշիրում շոտլանդացի ֆերմային աշխատող էր՝ ծագումով Էդամից: 1736 թվականին Կուկի ընտանիքը տեղափոխվում է Մեծ Էյթոն, որտեղ իր հոր գործատուն վճարում է, որ ինքը դպրոց հաճախի: 1741 թվականին՝ դպրոցում 5 տարի սովորելուց հետո, սկսում է աշխատել հոր հետ, որն արդեն դարձել էր ֆերմային կառավարիչ:Ազատ ժամանակ Կուկը բարձրանում էր մոտակա բլուրը՝ վայելելու մենակությունը։Կուկերի տնակը՝ իր գնողների տունը, այժմ գտնվում է Ավստրալիայում՝ Մելբուրնում. այստեղ է տեղափոխվել Անգլիայից և նույնությամբ վերակառուցվել է 1934 թվականին:1745 թվականին, երբ նա 16 տարեկան էր, Կուկը գնում է 20 (32 կմ) մղոն հեռավորության վրա գտնվող Սթեյթս ձկնորսական գյուղ՝ դառնալով նպարավաճառ և արդուզարդի վաճառքով զբաղվող Վիլյամ Սանդերսոնի խանութում վաճառող: Պատմաբանները ենթադրում են, որ հենց այստեղ էլ ձևավորվեց Կուկի մոտ ծովի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը։18 ամիս անց չհարմարվելով այստեղի աշխատանքին՝ Կուկը ճանապարհ է ընկնում դեպի մոտակա քաղաք, որտեղ հանդիպում է Սանդերսոնի ընկերներին՝ Ջոն և Հենրի Ուոքերներին: Ուոքերները, որոնք քվակերներ էին, նավի սեփականատեր էին, որոնք զբաղվում էին ածխի առուվաճառքով: Նրանց տունը այժմ Նավապետ Կուկի հիշատակին նվիրված թանգարան է: Կուկն այստեղ աշխատանքի է անցնում, զբաղվելով ածուխ տեղափոխելով, և մի քանի տարի շարունակ այս և նմանատիպ աշխատանքներ է կատարում՝ նավարկելով Թայնի և Լոնդոնի միջև: Այս ընթացքում նա զբաղվում է նաև ինքնակրթությամբ՝ ուսումնասիրելով հանրահաշիվ, երկրաչափություն, եռանկյունաչափություն, աստղագիտություն և նավագնացություն՝ այն բոլոր հմտությունները, որոնք իրեն հետագայում պետք էին գալու իր սեփական նավը տնօրինելու համար։

Leave a comment