Posted in մաթեմ

Ամանորյա խնդիրներ

Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։

30×2=60

60×2=120

120-30=90
Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։

500+1000+200=1700
Ձնեմարդը  Ձյունանուշիկին  հարցրեց,  թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ  պատասխանեց, որ եթե   20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 1, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի  թիվը:

202×10=202

2021
Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։

500+150=650

650+500=1150

1300+1150=2450
Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։

89÷7=12 (5 մն)
Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։

2800÷7=400

400×9=3600
Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2021։

2021-1=2020

2020×2=4040

4040+2=4042
Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։

100÷2=50

50-6=44

50+6=56
Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։

180÷20=9

9×2=18
3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։

60÷4=15

60-15=45 ր

Posted in Մայրենի

Բառային աշխատանք

1. Տրված հնչյունները գործածելով` հնարավորինս շատ բառե’ր կազմիր: Մրցի’ր ընկերոջդ հետ:
Ն, կ, ե, ու, յ, ղ, ա, ր, տ:

Յուղ, նկար, կար, տկար, արտ, կեր, կետ, տուկ, կուտ, երկար, երկյուղ, նկուղ, արկ,




2. Հնչյունների տեղերը փոխելով` նոր բառե’ր  կազմիր:

Երգ-գեր, զոր…….., ձոր-որձ, աղտ-տղա, գես-սեգ, ծլել-լծել,

դրամ-մարդ, ծառա-առած, կարապ………., ափսոս-սոսափ,

հարս-սրահ, կաղին………:


3. Կազմել բարդ բառեր:

տերև աչք
իջևան             ծածկել
արև տուն
սև վառել

Տերևածածկ, իջեվանատուն, արևավառ, սևաչք։

Բառերը դարձրո՛ւ հոգնակի։

Եզակի թիվ        Հոգնակի թիվ

Վագր               վագրեր     
մուկ                   մկներ
սանր               սանրեր
հավ                 հավեր
դուռ դռներ
ձուկ ձկներ
արկղ արկղեր              
ճանապարհ    ճանապարհներ

աստղ աստղեր
քարեր             քար
վառարան վառարաններ
թիվ                        թվեր
սեղան սեղաներ
կին կանայք
մատ             մատեր
մարդ մարդիկ
ժամ             ժամեր
տղամարդ տղամարդիկ
պահարան       պահարաններ
լրագիր լրագրեր
տուն տներ

Posted in Մայրենի

Փափուկ ձյուն

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար: