Posted in Մայրենի

Գոյական, ածական, թվական

Գոյական- կատու, շուն, մարդ, գայլ, սեղան, աթոռ, նկար, արձան, կիթառ, թիթեռ։

Ածական-դեղին, գեղեցիկ, հորդառատ, մեծ, կանաչ, փայլուն, պսպղուն, աստղազարդ, գունավոր, բուրավետ։

Թվական-քսանմեկ, մեկ, հարյուր, հարյուրտաս, չորս, հինգ, վեց, հազար, տաս հազար, քսանյոթ։

Գեղեցիկ թիթեռները նստել էին բուրավետ ծաղիկներին։

Կապույտ երկնքում փայլում էին աստղազարդ աստղերը։

Հուլիսի քսանյոթին իմ ծննդյան տարեդարձն է։

Posted in մաթեմ

Խնդիրներ տարիքների վերաբերյալ մաս 2

1. Արամը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 30 տարով: 11 տարի հետո հայրիկը Արամից քանի՞ տարով մեծ կլինի:

30+5=35

35+11=46

5+11=16

46-16=30


2. Աշոտի մայրիկը 30 տարեկան է, իսկ Աշոտը նրանից փոքր է 25  տարով։ 6 տարի հետո մայրիկը Աշոտից քանի՞ տարով մեծ կլինի:

30-25=5

30+6=36

5+6=11

36-11=25


3. Անին 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 8 անգամ: 2 տարի առաջ հայրիկը Անիից քանի՞ տարով էր մեծ։

5×8=40

5-2=3

40-2=38

38-3=35


4. Կարինեի պապիկը 80 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 8 անգամ։ 3 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։

80÷8=10

10+3=13

80+3=83

83-13=70


5. Թագուհին 36 տարեկան է։ Նա արքայազնից մեծ է 3   անգամ, իսկ արքայադուստրը եղբորից փոքր է 4 անգամ։ Քանի՞  տարեկան է արքայադուստրը։

36÷3=12

12÷4=3


6. Արմենը 20 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 5 տարի   հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արմենից։

20×3=60

20+5=25

60+5=65

65-25=40

Posted in Մայրենի

Նամակ ձմեռին

Բարև իմ սիրելի ձմեռ։ Քանի որ ես գիտեմ, որ դու բարի ես դրա համար ես քեզ շատ եմ սիրում,  քեզնից ամենաշատը ուզում եմ, որ այս տարի լինի ամենալավ ձմեռը, որ լինի խաղաղություն և միշտ մեր վերևից կամաց-կամաց  ձյուն  թափվի, որ մենք ձնագնդիկներով լիքը-լիքը խաղանք։Եվ ամենաշատը ուզում եմ, որ ձմեռ պապիկից լիքը-լիքը նվերներ ստանանք։

Posted in մաթեմ

Իմ ընտանիքը նախագիծ խնդիրներ

1.Ես 8 տարեկան եմ  եղբայրս մեծ է ինձնից 3 տարով իսկ մայրիկս մեծ է եղբորիցս 24 տարով։ 6 տարի անց քանի տարեկան կլինի մայրս։

8+3+24=35

35+6=41

2.Հայրս մեծ է ինձնից 4 անգամ ես 8 տարեկան եմ։ Քանի տարեկան կդարնա հայրս 7 տարի անց և քանի տարով մեծ կլինի ինձից։

8×4=32

32+7=39

8+7=15

39-15=24

Իմ,հայրիկիս  և մայրիկիս տարիքների գումար 79 է։ Որքան  կլինի մեր տարիքների գումարը 8 տարի հետո։

8+8=16

16+79=85

Իմ ու հայրիկիս տարիքները 44 է։Հայրիկս 36 տարեկան է քանի տարեկան եմ ես եղել 7 տարի առաջ։

44-36=8

8-7=1

Ես 8 տարեկան եմ պապիկս ինձնից մեծ է 55 տարով։Քանի տարեկանա եղել պապիկս 17 տարի առաջ։

55+8=63

63-17=46

Posted in մաթեմ

Խնդիրներ տարիքների վերաբերյալ

Նարեն  8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից   քանի՞ տարով մեծ կլինի:

8+4=12

25+8=33

33+4=37

37-12=25


Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն  նրանից փոքր է 20  տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից   քանի՞ տարով փոքր կլինի:

32-20=12

12+6=18

32+6=38

38-18=20


Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:


Արթուրի  պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը  քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։

70:7=10

10+5=15

70+5=75

75-15=60
Արմենի և  իր մայրիկի  տարիքների գումարը  30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։

30+4=34
2 տարի առաջ  եղբորս և իմ տարիքների գումարը  18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։

18+2+2=22
5 տարի առաջ   իմ և տատիկիս տարիքների գումարը  66 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 3  տարի հետո։

66+3+3=86


Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, հայրիկս  մայրիկիցս մեծ է  3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞   տարով մեծ կլինի ինձանից։

9+25+3=37

37+6=43

9+6=15

43-15=28
Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո  հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։

8-3=5

28+4=32

32+5=37

8+5=13

37-13=24
Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ  5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:

35+5=40

40:5=8
Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո   որքա՞ն կլինի  իմ և Աստղիկի տարիքների գումարը։

7:7=1

1+3=4

7+3=10

10+4=14

Posted in Մայրենի

Եղևնու մասին

Միջնադարում եվրոպական երկրների բնակիչները Սուրբ Ծննդի կապակցությամբ փորձում էին իրենց տները զարդարել մշտադալար ճյուղերով: Իշխանությունները պարբերաբար փորձել են արգելել դա՝ անտառները պահպանելու նպատակով: Սակայն 17-րդ դարի կեսին եղեւնին զարդարելու սովորույթը, այնուամենայնիվ, ավանդույթ դարձավ: Հնուց գոյություն ունեին կրոնական կանոններ «ծննդյան ծառի» զարդարանքի համար: Գագաթը զարդարում է «Վիֆլեմական աստղը»: Տոնածառը զարդարող գնդերը՝ նախկինում խնձորներ էին, որոնք խորհրդանշում էին այն արգելված պտուղը, որը փորձել են մարդկության նախնիները՝ Ադամն ու Եվան: Վառվող մոմերը խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը: Իսկ ձեւավոր քաղցրաբլիթները եւ թխվածքաբլիքները, որոնք փոխարինել են միջնադարում ընդունված վաֆլիներին, հիշեցնում են անալի հացերը, որոնք խորհրդանշում են նշխարհքը: Այսպիսով, տոնածառի խաղալիքները նախկինում բացառապես սնունդ էին՝ հավկիթներն ու վաֆլիները ճյուղերի վրա օրորվում էին մրգերի, քաղցրավենիքների եւ ընկույզների կողքին:

Posted in Անգլերեն

Lesson 1

Vocabulary

bandage-վիրակապ

to wait for-սպասել

excited-հուզված, ոգևորված

brave-խիզախ

contest-մրցույթ

track-ուղի

I wonder who is he!-Ես շատ եմ ուզում իմանալ՝ ո՞վ է նա:

What’s wrong with your hand?-Ձեքռքիդ ի՞նչ է պատահել:

to carry on with (his/her) work-շարունակել (իր)աշխատանքը

to carry-կրել, տանել

Ex.1

1.Excited.

2.Carry on.

3.Wonder.

4.Looking.

Ex.2

1.Handsome.

2.Tsar.

3.Hand.

4.Bandage.

5.Cut.

6.Mushrooms.

7.Boy

Ex.3

1.From

2.For

3.For

4.With.

Ex.2

Dad, land, hand, train,

Great, say, wait,

Ex.1

1.A

2.D

3.B

4.C

Ex.2

1.Lion-h

2.Hippo-d

3.cow-a

4.elephant-c

5.goat-b

6.giraffe-g

7.seal-f

Ex.3

1.She is picking flowers.

2.He is playing football with his friends.

3.What are you doing?

4.I.am making a big cake for everyone.

Posted in Մայրենի

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։

Հանդերձ-Հագուստ

սաղարթն-Բույսի տերևների ամբողջությունը

Հոխորտալ-սպառնալ

Ալեհեր-Ձյունապատ

Աղերսել-հորդորել

․ 2․Բնութագրի՛ր եղևնուն։

Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:Եղևնին նաև լացկան էր և ինքնամփոփ,բայց մեծ ու բարի սիրտ ուներ։



3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը:

Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց. -Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց։

Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա։

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

կանաչ  հանդերձ, փոքրիկ երղևնի,բարի  սիրտ,ոսկեհեր  աշուն,Զմրուխտյա  գարուն։

Փոքրիկ եղևնին լացակում կանգնած էր անտառում։

Ես շատ բարի սիրտ ունեմ։


Այս տարի մեր քաղաքում ոսկեհեր աշուներ։


4․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Փոքրիկ,բարի,կանաչ,սառած։

5․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։

Պատմողական-Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

Հարցական-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:


6․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Posted in Մայրենի

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Մենք ընկեր Սոնայի և ընկեր Աչերի հետ գնացել էինք ճամփորդության `դեպի Էրեբունի թանգարան։Մենք այնտեղ տեսանք Արգիշտի արքայի սեպագիր գրությունը։ Թանգարանի ներսում տեսանք հին քաղաքից գտած մետաղադրամներ , կավից պատրաստված տարբեր իրեր , բրոնզաձույլ արձաններ և նիզակներ ։Թանգարանից դուրս գալուց հետո գնացինք հատուկ գործիքներով պեղումներ կատարելու ։ Պեղումների ընթացքում գտանք կավից պատրաստված իրերի մնացորդներ։Հետո աստիճաներով բարձրացանք ամրոցի տարածք։ Այնտեղ մի փոքր հանգստացանք,ճաշեցինք ,այնուհետև շուրջպար բռնեցինք և երգեցինք և հետո վերադարձանք դպրոց։Ինձ համար այս ճամփորդությունը շատ հետաքրքիր էր և ուսումնական։