Posted in Ուսումնական ճամբար 2021

25.01.2021

Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Ռուսերենի ժամին դիտեցինք մուլտֆիլմ։ Նախաճաշելուց հետո դիտեցինք հետաքրքիր ֆիլմ ,բայց միայն առաջին մասը։ Ֆիլմը դիտելուց հետո գնացինք Հարավային դպրոց և այնտեղ բոլորս միասին քննարկեցինք մեր նայած ֆիլմը։ Հետո վերադարձանք տուն։

Posted in Անգլերեն

Homework

Ex.1

Horse

Hen

Sheep

Cow.

Ex.2

Carrots.

Ex.4

Sheep

Hen

Cow

Ex.5

1. Ice cream, milk coffee, yogurt.

2. Cake, omlete, cookey.

3. Pillow, t-shirt, socks.

Ex.1

Alaska-hat,trousers, coat, socks, winter boots .

Australia-shorts, slippers, sun hat, jacket, t-shirt.

Ex.2

2.D

3.B

4.F

5.C

6.E

Ex.5

Cake-any time

Hot dogs-for breackfast

Chicken- for dinner

Ice cream- for lunch

Burgers-neveer

Pizza- for dinner

Juice- any time

Milk-for dinner

Rise- any time

Oranges- any time

Carrots-any time

Tomatoes- for dinner

Bread-any time

Eggs- for dinner

Apples-any time

Tea- neveer

Sandwiches-neveer

1.Ex

2.Likes

3.like

4.like

5.like

6.Likes

7.like

8.like

2.Ex

2.like

3.dont like

4. like

5.like

6.dont like

7.like

8.dont like

3.Ex

2.Nikoliy likes the guitar.

3.Does Yulya like’s souseges?

4.I like sandwiches.

She doesn’t like apple.

Do they like tea?

Igor doesn’t like basketball.

They like blue t-shirt.

Posted in Հայրենագիտություն

Սասուն,սասունցիների մասին

Սասուն, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ Նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։

Սասունը գտնվում է Վանա լճից արևմուտք և հարավ–արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։ Սասունցիները իրենց երկիրը անվանում են գավառ։ Սասուն անունով կա մի փոքրիկ գյուղ, որը գտնվում է այդ գավառի հարավային մասում:

Մշեցիները Սասունը Ծմակ էին կոչում, որ նշանակում է քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայր։

Սասունն անառիկ երկիր է, ունի բնական ամուր դիրք։ Նա լեռների, ժայռերի, քարանձավների, խոր կիրճերի և լեռնահովիտների մի աշխարհ է։ Սասունը հռչակվել է իր անմահ «Սասունցի Դավիթ» էպոսով, սրտեղ տրված է հայ ժողովրդի հերոսական պայքարը ընդդեմ արաբական տիրապետության։

Սասունցիների հագուստը շատ պարզ էր։ Թե տղամարդիկ և թե կանայք հագնում էին շապիկ, որի վրա գցում էին երկար շղարշներ, իսկ տղամարդիկ հագնում էին կարճ վերնազգեստ։ Տղամարդու շապիկը հասնում էր մինչև ծնկները, իսկ կանանցը՝ մինչև գետին։ Տղամարդիկ գլխներին դնում էին գդակներ, քոլոզներ, արախչիներ (անմիջապես գլխի վրա հագնվող թեթև գլխարկ, վրայից երբեմն (ծածկում են փափախ), որոնց շուրջը փաթաթում էին ծոպավոր թաշկինակներ: Արախչիները կամ գնում էին պատրաստի կամ հաճախ գործում էին կանայք բրդից կամ մետաքսից։ Կանանց մոտ սովորություն կար գլուխները զարդարել ինչպես արծաթյա, նույնպես և ոսկյա դրամներով։

Սասունցիները նույն բարբառով չէին խոսում, այսպես օրինակ, տալվորիկցիների բարբառը միանգամայն տարբեր էր շատախցիների բարբառից։

Սասունցիները միշտ էլ եղել են անկախ, ինքնիշխան և ընդհանրապես անընկճելի են իրենց մղած դյուցազնական մարտերով՝ ընդդեմ թուրք բռնակալների։

1915 թվականի եղեռնի օրերին սկիզբ առնող տեղահանության աղետին ենթարկվեցին նաև Սասունի հայերը, որոնք ևս ինքնապաշտպանության հերոսական կռիվներ մղեցին։

Posted in Ուսումնական ճամբար 2021

Ճամբարային հինգերորդ օր

Այսօր շատ հավես, ձնառատ, ուրախ ու տպավորություններով լի օր էր ինձ համար։ Օրը ճամփորդական էր։ Գնացել էինք Ջրվեժ անտառապարկ։ Բայց մինչ գնալը, դիտեցինք երեկվա ֆիլմի շարունակությունը։ Ժամը տասին շարժվեցինք, մեր ջոկատի հետ էին նաև մարզիչներ` ընկեր Միքայելն ու ընկեր Նարեկը։ Ջրվեժի անտառապարկը այդքան էլ  հեռու չէ Երևանից, այն գտնվում է Կոտայքի մարզում։ Երբ տեղ հասանք, այնտեղ էր նաև բնագետների ջոկատը ընկեր Շուշանի հետ։ Քանի որ այս ձմեռ դեռ ձյուն չի եկել նորմալ ,մենք շատ ուրախացանք, երբ այդքան ձյուն տեսանք։ Սկզբից լիքը բարձրացանք վերև, ձնագնդիկներով խաղացինք և հետո բոլորս հերթով սահնակով  սահեցինք ներքև։ Երեխաներից ոմանք դահուկ էին քշում։ Ահագին խաղալուց հետո մի փոքր հանգստացանք և նախաճաշեցինք։ Նախաճաշելուց հետ մի քիչ էլ վայելեցինք ճերմակ ու փափուկ ձյունը և վերադարձանք դպրոց։ Բոլորըս   շատ ուրախ էինք և երջանիկ։

https://youtu.be/pQbO2-rRH_Y

Posted in Ուսումնական ճամբար 2021

Ճամբարային չորրորդ օր

Այսօր շատ հետաքրքիր օր էր։Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մենք գնացինք հյուսիսային դպրոց և այնտեղ կավով պատրաստեցինք սեպագրեր սալիկների վրա։ Հետո վերադարձանք դպրոց, ճաշեցինք և հետաքրքիր ֆիլմ դիտեցինք ,որի վերնագիրը <<Հրաշք>> էր։ Այդ ֆիլմը շատ հետաքրքիր, հուզիչ և ուսուցողական էր։ ԵՒ վերջին ժամը գնացիք Մայր դպրոց, քանի որ ընտրությամբ գործունեություն ունեինք։

Posted in Ուսումնական ճամբար 2021

Ճամբարային երրորդ օր

Այսօր շատ հետաքրքիր և ուսումնական օր էր։Առավոտյան վերնատանը երգելուց և պարելուց հետո, մեր ջոկատով  ուղևորվեցինք Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոց, որն այդքան ել հեռու չէ մեր դպրոցից։ Ընկեր Սոնայից բացի ուրիշ մարզիչներ էլ կային։ Դպրոց այցելելու նպատակը սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերումն էր, սակայն մեզնից շատերը արդեն տիրապետում էին այդ հմտություններին։  Առաջին անգամը չէր, որ ես այցելում էի այդ դպրոց։ ԵՒ այս անգամն  էլ նույնպես շատ հավես ու տպավորիչ էր։

Այնուհետև վերադարձանք դպրոց, ճաշեցինք և դիտեցինք երեկվա մուլտֆիլմի վերջին մնացած մասը։ Այս օրն էլ այսպիսի ավարտ ունեցավ։

Posted in Ուսումնական ճամբար 2021

Ճամբարային երկրորդ օր

Այսօր օրը սկսվեց ընդանուր ճամբարային մարմնամարզությամբ։ Հետո գնացինք դասարան և դիտեցինք երեկվա մուլտֆիլմի շարունակությունը,բայց նորից չավարտեցինք։ Այնուհետև անգլերեն լեզվով փոքրիկ տեսանյութ դիտեցինք Ճապոնիայի մասին։ Դիտելուց հետո գնացինք խոհանոց և իրականացրեցինք ասիլ-բասիլների թխում։ Մինչ համեղ թխվածքաբլիթները պատրաստվում էին, մի փոքր ընդմիջում արեցինք և խաղացինք տարբեր սեղանի խաղեր։ Ասիլ-բասիլները վերջապես պատրաստ էին և մենք համտեսեցիք։ԵՎ քանի որ այսօր ունեինք ընտրությամբ գործունեություն, շտապեցինք Մայր դպրոց։ Մոռացա ասեմ, որ մենք ընտրել ենք կարգախոս մեր ջոկատի համար։Այն է` ընկերությունը ուժ է։

Posted in Ուսումնական ճամբար 2021

Ճամբարային առաջին օր

Այսօր ուսումնական երկրորդ շրջանի ճամբարային առաջին օրն էր։ Քանի որ ընդհանուր պարապմունք չկար, մենք միանգամից բաժանվեցինք ջոկատների։ Ես ընտրել եմ Հայրենագետ- ճամփորդների ջոկատը, որը անվանեցինք Բիայնիլի։ Այնուհետև մենք բույսերի տեղափոխում արեցինք և այդ նույն սենյակում կատարեցինք բլոգային առաջադրանք հայրենագիտությունից։ Առաջադրանքը կատարելուց հետո, մեծ էկրանին դիտեցինք <<Կլաուս>> մուլտֆիլմը, բայց չավարտեցինք դիտումը, քանի որ ուրիշ անելիքներ ունեինք և որոշեցինք մյուս մասը թողնել վաղվան։ Դրանից հետո բարձրացանք վերնատուն, որտեղ երգեցինք ազգագրական երգեր և պարեցինք։

Ահա այսպես անցավ իմ առաջին ճամբարային օրը և ես գիտեմ, որ ավելի հավես և հետաքրքիր օրեր եմ ունենալու այս ուսումնական ճամբարի ընթացքում։

Posted in Անհատական ուսումնական պլան

Երկրորդ ուսումնական շրջան. անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն-Դավիթ Հարությունյան
Ջոկատի անվանում- Հայրենագետ- ճամփորդներ
Երկարացված օր մնում եմ/չեմ մնում- Չեմ մնում
Երթուղուց օգտվում եմ միակողմանի/երկկողմանի/չեմ օգտվում- Չեմ օգտվում
Լրացուցիչ պարապմունքների մասնակում եմ դպրոցում/դպրոցից դուրս և նշեք պարապմունքի անունը- Չեմ մասնակցում

08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջ
09:20-10:55- Ազգագրական փառատոնի հարթակներ. Նավասարդյան խաղեր, ասիլ բասիլների թխում, չարխափանների պատրաստում09:00-09:20— Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:05 Օտարալեզու ճամբարային նախագիծ- Դիանա Ղազարյան և ընկերներ
10:05-12:35- Ճամբարային գործունեություն- Ջոկատի լոգոյի և կարգախոսի ընտրություն, ջոկատի անդամների ծանոթացում, օրակարգի հրապարակում, անելիքների ճշտում, ստուգատեսներին ծանոթացում, ծիսական թեյըմպում, շրջակա միջավայրի խնամք՝ ծաղիկների ջրում, ներքին բակերի հերթապահություն, Արատեսյան եռօրյա ճամփորդության մանրամասների քննարկում, Ջրվեժ անտառապարկ ճամփորդության քննարկում, Այցելություն սահադաշտ
. մուլտֆիլմի դիտում -քննարկում«Կլաուս»
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 — 13:35— Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան

Հունվարի 12
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:55- Ազգագրական փառատոնի հարթակներ. Նավասարդյան խաղեր, ասիլ բասիլների թխում, չարխափանների պատրաստում
11:05-11:50- Օտար լեզու. ճամբարային գործունեություն- Հայկուհի Հովհաննիսյան
11:55-12:35— Բնագիտական փորձեր, նկարահանում, մոնտաժում, հայտագրում Բնագիտատեխնիկական ստւոգատեսին
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 -14:20 Ընտրությամբ գործունեության ճամբարային նախագծեր

Հունվարի 13
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20- 10:05- Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան
10:30-12:0- Բիայնա ջոկատի արտագնա մարզական պարապմունքը Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում
12:00-14:00— բնագիտական գործունեություն՝ միջավայրի խնամք, բույսերի խնամք, մանրադիտակով զննումներ
սեղանի ինտելեկտուալ խաղեր, բնագիտական փորձեր, Դիջիթեք 2021-ի նյութերի հայտագրում, հաջորդ օրվա անելիքների քննարկում, գրանցում


Հունվարի 14
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:30-10:30 -Այցելություն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց. Ալիս Գևորգյանի հետ կավով պատրաստում ենք սեպագրեր սալիկների վրա
10:30-11:00— Այցելություն Աստղացուցարան
11:30-12:35- Տեխնոլոգիական գործունեություն՝ տրյուֆելների պատրաստում
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 -14:20 Ընտրությամբ գործունեության ճամբարային նախագծեր

Հունվարի 15
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:30-14:00- Բիայնիլի ջոկատի արտագնա մարզական պարապմունքը Ջրվեժի անտառապարկում


Հունվարի 18
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:05 Օտարալեզու ճամբարային նախագիծ- Դիանա Ղազարյան և ընկերներ
10:05-12:35- Ճամբարային գործունեություն- շրջակա միջավայրի խնամք՝ ծաղիկների ջրում, ներքին բակերի հերթապահություն, Արատեսյան եռօրյա ճամփորդության մանրամասների քննարկում, մուլտֆիլմի դիտում -քննարկում « Ֆերդինանտ ցուլը»
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 — 13:35— Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան


Հունվարի 19
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:55- Ազգագրական փառատոնի հարթակներ. Նավասարդյան խաղեր, ասիլ բասիլների թխում, չարխափանների պատրաստում
11:05-11:50- Օտար լեզու. ճամբարային գործունեություն- Հայկուհի Հովհաննիսյան
11:55-12:35— Բնագիտական փորձեր, նկարահանում, մոնտաժում, հայտագրում Բնագիտատեխնիկական ստւոգատեսին
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 -14:20 Ընտրությամբ գործունեության ճամբարային նախագծեր

Հունվարի 20

08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20- 10:05- Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան
10:30-12:00- Հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ
12:00-14:00— բնագիտական գործունեություն՝ միջավայրի խնամք, բույսերի խնամք, մանրադիտակով զննումներ
սեղանի ինտելեկտուալ խաղեր, բնագիտական փորձեր, Դիջիթեք 2021-ի նյութերի հայտագրում, հաջորդ օրվա անելիքների քննարկում, գրանցում

Հունվարի 21-23 — «Բիայնա» ջոկատի արտագնա ազգագրական պարապմունքը Արատեսի դպրական կենտրոնում

Posted in Հայրենագիտություն

«Իմ և ծնողներիս Ամանորը.նմանություններն ու տարբերությունները»



Ամանորը իմ սիրելի տոներից է:Այժմ կներկայացնեմ,

ե ինչպես էին ծնողներս տոնում իրենց Ամանորը՝երբ որ նրանք մանուկ էին և ինչպես ենք նշում այժմ մենք մեր ընտանիքում:Մեր ընտանիքում միշտ նույն ավանդույթն է:Գիշերը բոլորս հավաքվում ենք սեղանի շուրջ և հենց 12-ը խփում է,մենք շնորհավորում ենք միմյանց և մաղթանք ասում:

Իսկ ծնողներիս ընտանիքում դարձյալ նույն ավանդույթն է եղել Ամանորի գիշերը:

Մեր ընտանիքում ավանդական ուտեստներից դրվում է Ամանորի սեղանին տոլման և նրբաբլիթները:Կարծում եմ,որ նախկինում չկար այսօրվա թխվածքաբլիթների լայն տեսականին,որոնք այսօր դրվում է մեր Ամանորյա սեղանին:

Իմ ծնողների ժամանակաշրջանում այդքան բազմապիսի,գունավոր խաղալիքներ չկային,և նրանք բավարարվում էին նրանով,ինչ-որ Ձմեռ պապիկը բերում էր նրանց:Իսկ այժմ,այնքան շատ խաղալիքներ ու հետաքքիր խաղեր կան,որ մնում է միայն ցանկություն պահենք

և կարգապահ լինենք,որպեսզի Ձմեռ պապը կատարի մեր ցանկությունները:Կարծում եմ,որ հին ժամանակվա և այսօրվա մուլտֆլմերի միջև կա շատ մեծ տարբերություն:Օրինակ՝հին մուլտֆիլմերից «Դե սպասիրը»շատ լավ մուլտֆիլմ է,որը երբեք չի հնանում:

https://youtu.be/RaVWT8cWE8I

Իսկ հին երգերից՝«Տոնածառ ջան,տոնածառ»-ը երգն է,որը նույնպես մինչ այժմ երգում են բոլոր երեխաները:

Իմ կարծիքով այն ժամանակվա մուլտֆիլմերը և երգերը շատ պարզ էին ու մաքուր:Կարծում եմ,որ յուրաքանչյուր ժամանակաշրջանում Ամանորը նշվել է շատ յուրահատուկ և հետաքրքիր ձևով:

Եթե ինձ տրվեր հնարաովորություն,ես Ամանորը նշելու ավանդույթը կթողնեի նույնը,և կրկին կթողնեի ձմռանը, քանի որ ես չեմ կարող պատկերացնել Ամանորն առանց ձյան: