Posted in Հայրենագիտություն

Սասուն,սասունցիների մասին

Սասուն, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ Նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։

Սասունը գտնվում է Վանա լճից արևմուտք և հարավ–արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։ Սասունցիները իրենց երկիրը անվանում են գավառ։ Սասուն անունով կա մի փոքրիկ գյուղ, որը գտնվում է այդ գավառի հարավային մասում:

Մշեցիները Սասունը Ծմակ էին կոչում, որ նշանակում է քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայր։

Սասունն անառիկ երկիր է, ունի բնական ամուր դիրք։ Նա լեռների, ժայռերի, քարանձավների, խոր կիրճերի և լեռնահովիտների մի աշխարհ է։ Սասունը հռչակվել է իր անմահ «Սասունցի Դավիթ» էպոսով, սրտեղ տրված է հայ ժողովրդի հերոսական պայքարը ընդդեմ արաբական տիրապետության։

Սասունցիների հագուստը շատ պարզ էր։ Թե տղամարդիկ և թե կանայք հագնում էին շապիկ, որի վրա գցում էին երկար շղարշներ, իսկ տղամարդիկ հագնում էին կարճ վերնազգեստ։ Տղամարդու շապիկը հասնում էր մինչև ծնկները, իսկ կանանցը՝ մինչև գետին։ Տղամարդիկ գլխներին դնում էին գդակներ, քոլոզներ, արախչիներ (անմիջապես գլխի վրա հագնվող թեթև գլխարկ, վրայից երբեմն (ծածկում են փափախ), որոնց շուրջը փաթաթում էին ծոպավոր թաշկինակներ: Արախչիները կամ գնում էին պատրաստի կամ հաճախ գործում էին կանայք բրդից կամ մետաքսից։ Կանանց մոտ սովորություն կար գլուխները զարդարել ինչպես արծաթյա, նույնպես և ոսկյա դրամներով։

Սասունցիները նույն բարբառով չէին խոսում, այսպես օրինակ, տալվորիկցիների բարբառը միանգամայն տարբեր էր շատախցիների բարբառից։

Սասունցիները միշտ էլ եղել են անկախ, ինքնիշխան և ընդհանրապես անընկճելի են իրենց մղած դյուցազնական մարտերով՝ ընդդեմ թուրք բռնակալների։

1915 թվականի եղեռնի օրերին սկիզբ առնող տեղահանության աղետին ենթարկվեցին նաև Սասունի հայերը, որոնք ևս ինքնապաշտպանության հերոսական կռիվներ մղեցին։

Posted in Ուսումնական ճամբար 2021

Ճամբարային հինգերորդ օր

Այսօր շատ հավես, ձնառատ, ուրախ ու տպավորություններով լի օր էր ինձ համար։ Օրը ճամփորդական էր։ Գնացել էինք Ջրվեժ անտառապարկ։ Բայց մինչ գնալը, դիտեցինք երեկվա ֆիլմի շարունակությունը։ Ժամը տասին շարժվեցինք, մեր ջոկատի հետ էին նաև մարզիչներ` ընկեր Միքայելն ու ընկեր Նարեկը։ Ջրվեժի անտառապարկը այդքան էլ  հեռու չէ Երևանից, այն գտնվում է Կոտայքի մարզում։ Երբ տեղ հասանք, այնտեղ էր նաև բնագետների ջոկատը ընկեր Շուշանի հետ։ Քանի որ այս ձմեռ դեռ ձյուն չի եկել նորմալ ,մենք շատ ուրախացանք, երբ այդքան ձյուն տեսանք։ Սկզբից լիքը բարձրացանք վերև, ձնագնդիկներով խաղացինք և հետո բոլորս հերթով սահնակով  սահեցինք ներքև։ Երեխաներից ոմանք դահուկ էին քշում։ Ահագին խաղալուց հետո մի փոքր հանգստացանք և նախաճաշեցինք։ Նախաճաշելուց հետ մի քիչ էլ վայելեցինք ճերմակ ու փափուկ ձյունը և վերադարձանք դպրոց։ Բոլորըս   շատ ուրախ էինք և երջանիկ։

https://youtu.be/pQbO2-rRH_Y