Այսօր շատ հավես, ձնառատ, ուրախ ու տպավորություններով լի օր էր ինձ համար։ Օրը ճամփորդական էր։ Գնացել էինք Ջրվեժ անտառապարկ։ Բայց մինչ գնալը, դիտեցինք երեկվա ֆիլմի շարունակությունը։ Ժամը տասին շարժվեցինք, մեր ջոկատի հետ էին նաև մարզիչներ` ընկեր Միքայելն ու ընկեր Նարեկը։ Ջրվեժի անտառապարկը այդքան էլ հեռու չէ Երևանից, այն գտնվում է Կոտայքի մարզում։ Երբ տեղ հասանք, այնտեղ էր նաև բնագետների ջոկատը ընկեր Շուշանի հետ։ Քանի որ այս ձմեռ դեռ ձյուն չի եկել նորմալ ,մենք շատ ուրախացանք, երբ այդքան ձյուն տեսանք։ Սկզբից լիքը բարձրացանք վերև, ձնագնդիկներով խաղացինք և հետո բոլորս հերթով սահնակով սահեցինք ներքև։ Երեխաներից ոմանք դահուկ էին քշում։ Ահագին խաղալուց հետո մի փոքր հանգստացանք և նախաճաշեցինք։ Նախաճաշելուց հետ մի քիչ էլ վայելեցինք ճերմակ ու փափուկ ձյունը և վերադարձանք դպրոց։ Բոլորըս շատ ուրախ էինք և երջանիկ։

