
Սամիթ, բաղբակ, տերաղոթիկ, տերաղոթի,Նեխուրազգիների ընտանիքին պատկանող միամյա բույս է, որն ունի առանցքային և բավականին լավ ճյուղավորված արմատներ։ Ցողունը կանգուն է, ճյուղավորված, կլոր, հարթ և առանց թավի հասնում է մինչև 120-150 սմ բարձրության։
Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված։ Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ։ Ստորին տերևները կոթունավոր են, իսկ վերինները՝ նստադիր։ Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից։Բուժական նպատակով օգտագործվում են սամիթի՝ յուրահատուկ հաճելի հոտ և քաղցրավուն թունդ համ ունեցող տերևներն ու սերմերը։ Սամիթի պատրաստուկները նպաստում են նյութափոխանակության բարելավմանը։ Սամիթն ու սերմերից ստացվող եթերայուղերը օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ։
Սամիթի թարմ, նոր չորացված տերևները լայնորեն օգտագործվում է որպես կանաչի։
Սամիթը և քեմոնը աչքի են ընկնում յուրահատուկ բուրմունքով, ուստի լայն համեմունքային օգտագործում ունեն տարբեր ճաշատեսակների մեջ։