Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.
Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,
Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։
Առաջադրանքներ
Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։
Ո՞ւմ է դիմում հեղինակը։
Հեղինակը դիմում է բնության։
Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։
Գարուն։
Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.
Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,
Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։
Բնությունը։
Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։
Ուրախ տրամադրություն է հաղորդում և ես կներկ էի Կանաչ գույնով։
Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։
Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։
