Ես առաջին անգամ ճանաչեցի Հովհանես Թումանյանին հինգ տարեկանում պարտեզում իր շունն ու կատուն բալադից,կարդացել եմ իր հեքիաթներից և ամենաշատ սիրում եմ ,որ Թումանյանը կարծես խոսում է ժողովուրդի լեզվով։ Ես մինչև հիմաել մեծ հաճույքուվ կարդում եմ իր ստեղծագործություները։
Month: February 2021
Գետաձի խաղ
https://scratch.mit.edu/projects/488470680/
Այս խաղի մեջ գետաձին պետք է չդիպչի ավելներին։
Մայրենի 16.02.2021
Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:
Կարդա՛ հատվածները և գուշակի՛ր, թե ո՞ր հեքիաթներից են։ Գրի՛ր վերնագրերը։
Ճամփորդները,
Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։
«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։
― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։
Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։
— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։
— Հա՜․․․
— Չաղ է՞ր, թե՞ չէ։
— Չէ՜։
Ուշադի՛ր կարդա և ուղղի՛ր սխալները։
Որդնել, որդատունկ, վարդանոց, Նվարդ, ելևէջ, շուրջերկրյա, երեկո, կեսօր, փղոսկր, ջրորհներ, ախպակույտ, նորաոճ, թռչուն, միոտանի, հնաոճ, նրբերշիկ, վերելք, աներևակայելի։
Բառերին ավելացրո՛ւ արար ածանցը և կազմի՛ր նոր բառեր։
Գյուտարար, կազմարար, կռվարար, գործարար, խաղաղարար, հուշարար, հաշտարար, սննդարար, ցուցարար, ազատարար, նորարար։
Յուրաքանչյուր առածում տեղադրի՛ր ընդգծված բառերի հականիշները և կարդա՛։
Դանդաղ քայլեմ՝ ծույլ կասեն, արագ քայլեմ՝ գիժ կասեն։
Օձը դրսից է նախշուն, մարդը՝ներսից ։
Տերը տարածն է ափսոսում, գայլը՝ բերածը։
Մայրենի
Փորձի՛ր «Չախչախ թագավորը» հեքիաթը պատմել աղվեսի և Շահ Մարի անունից:
2.Առանձնացրո՛ւ գլխավոր հերոսներին և բնորոշի՛ր նրանց 3-4 նախադասությամբ:
Գլխավոր հերոսներն են Չախչախ թագավորը, աղվեսը,Շահ մարը և թագավորը։
Աղվեսը շատ խորամանկ էր և խելացի։
Չախչախ թագավորը շատ բարի էր և միամիտ։
Շահ մարը շատ վախկոտեր։
Թագավորը համ միամիտ էր համ խելացի։
3.Հեքիաթից դո’ւրս գրիր աղվեսին բնորոշող ամենադիպուկ տողերը։
Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։
— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։
Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։
Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։
Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։
Չաղչաղ թագավորը
Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։
Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։
Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։
Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։
— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։
Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։
Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։
Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։
— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։
— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։ — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։
Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։
— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։
Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։
Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ իրիկունը ետ բերում։
— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։
Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։
Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։
Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։
Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։
— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։
Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։
Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։
— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․ — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։
Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։
Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։
Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։
— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։
— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․
Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։
— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։
— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։
— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։
Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։
Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։
— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։
Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։
— Էս ո՞ւմ նախիրն է։
Ասում են․
— Շահ-Մարինը։
— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։
Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։
— Էս ո՞ւմն է։
— Շահ-Մարինը։
Հովիվներին էլ նույնն է ասում։
Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։
— Էս ո՞ւմ արտերն են։
— Շահ-Մարինը։
Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։
Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։
― Էս ո՞ւմն են։
— Շահ-Մարինը։
Խոտ հարողներին էլ նույնն է ասում։
Հասնում է Շահ-Մարի պալատին։
— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։— Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։
— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ, ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով, գալիս է թագավորը։
— Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։
Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։
Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։
Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աոջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։
Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։
— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։
— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։
Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։
— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։
— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։
Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։
— Էս ո՞ւմ արտերն են։
— Չախչախ թագավորինը։
Հասնում են խոտհարքներին։
— Էս ո՞ւմն են։
— Չախչախ թագավորինը։
Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում՝ խելքը թռցնի։ Էսպեսով, աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։
Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին, ու նորից սկսում են քեֆը։
Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղերը։
Չախչախ թագավորը, իր կինն ու Քավոր Աղվեսն ապրում են Շահ-Մարի պալատներում։
Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։
դուրս գրել անծանոթ բառերը, բացատրել և սովորել:
Քուրք- Մուշտակ
բաղաջ- Բաղարջ
կոտ- Փայտե աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար
Հա՜յ-հարա՜յ -օգնությու՜ն նշանակությամբ
նժույգ-Հեծնելու ընտիր ձի
նախիր -Խոշոր եղջերավոր անասունների հոտ՝ խումբ
զուռն-
հարսանքավոր-Հարսանիքի մասնակից
Ոսկի մասին
Ոսկին մարդկությանը ամենից վաղ հայտնի մետաղն է։ Հայաստանում և Անատոլիայում այն հայտնի էր մ․ թ․ ա․ 6-րդ հազարամյակում։ Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում և Չինաստանում ոսկյա իրերի պատրաստման արվեստը հայտնի էր մ․ թ․ ա․ 3-2-րդ հազարամյակներում։
Ոսկին հիշատակվում է Աստվածաշնչում, «Իլիական»-ում, «Ոդիսական»-ում։ Ալքիմիկոսները այն անվանում էին «մետաղների արքա», որի ստացումը հասարակ մետաղներից համարում էին իրենց հիմնական նպատակը։
Մաթեմատիկա 11.02.2021
1.Գտիր 120 թվի 4/6 մասը։
120÷6=20×4=80
2.Գտիր 180 թվի 5/3 մասը։
180÷3=60×5=300
3.Գտիր 240 թվի 6/40 մասը։
240÷40=6×6=36 Գտիր 250 թվի 4/5 մասը։
250÷5=50×4=200
Քանի՞ դեցիմետր է 2/10 մետրը։
10÷10=1×2=2
Քանի՞ մետր է 3/4 կմ-ը։
1000÷4=250×3=750
Քանի՞ սանտիմետր է 3/5 մետրը։
1000×5=200×3=600
Քանի՞ րոպե է 4/6 ժամը։
60÷6=10×4=40
Քանի՞ ժամ է 5/6 օրը։
24÷6=4×5=20
Քանի՞ մետր է 3/10 կիլոմետրը։
1000÷10=100×3=300
Գտիր մետրի 3/5 մասը։
1000÷5=200×3=600
Արտահայտիր 2/3 ժամը րոպեներով։
60÷3=20×2=40
Գտիր թվի նշված մասը։
450-ի 2/9-րդ մասը
450÷9=50×2=100
280-ի 5/7-րդ մասը
280÷7=40×5=200
300-ի 7/10-րդ մասը
300÷10=30×7=210
480-ի 5/6-րդ մասը:
480÷6=80×5=400
14.Արտահայտիր նշված միավորներով։
1/6 ժ=10ր 60÷6=10×1=10
1/4 կմ =250 մ 1000÷4=250×1=250
1/6 օր = ժ 24÷6=4×1=4
1/4 տարի = ամիս 12÷4=3×1=3
1/25 ց = կգ 100÷25=4×1=4
1/5 մ = սմ 1000÷5=200×1=200
15.Արտահայտիր նշված միավորներով։
3/4 ժ= ր 60÷4=15×3=45
3/10 կմ = մ 1000÷10=100×3=300
5/6 օր = ժ 24÷6=4×5=20
5/6 տարի = ամիս 12÷6=2×5=10
3/4 ց = կգ 100÷4=25×3=75
7/10 մ = սմ 1000÷10=100×7=700
16․ Տուփում կար 20 միատեսակ մատիտ։ Տուփից հանեցին դրանց 3/5 մասը։ Քանի՞ մատիտ մնաց տուփում։
20÷5=4×3=12
Պատ.12 մատիտ
Նվարդի հուշերից
Պինգ պոնգի խաղ
https://scratch.mit.edu/projects/486607616/
Այս խաղի համար պետք է Պինգ պոնգի գնդակը կանաչ փայտով բռնել։
Մաթեմ
1․Գտիր թվի նշված մասը։
180-ի 5/9-րդ մասը 180:9×5=100
200-ի 4/5-րդ մասը 200:5=40×4=160
100-ի 3/10 -րդ մասը 100:10×3=30
150-ի 2/5 -րդ մասը: 150:5×2=60
2.Արտահայտիր նշված միավորներով։
1/4 ժ= 15ր 60:4=15
1/5 կմ = 200մ 1000:5=200
1/3 օր = 8ժ 24:3=8
1/4 տարի =3 ամիս 12:4=3
1/5 ց = 20կգ 100:5=20
1/4 մ =25 սմ 100:4=25
3.Արտահայտիր նշված միավորներով։
5/ 6 ժ= 50ր 60:6=10×5=50
4/5 կմ = 800մ 1000:5=200×4=800
5/6 օր = 20ժ 24:6=4×5=20
3/4 տարի =9 ամիս 12:4=3×3=9
3/20 ց = 15կգ 100:20=5×3=15
4/5 մ = 80սմ 100:5=20×4=80
4. Արամը դպրոցից տուն վերադառնալիս ճանապարհի 1/4 մասը անցնելուց հետո, ճանապարհի ո՞ր մասը դեռ պետք է անցնի։
1/6 մաս
5․ Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։
120:8=15×7=105
6․ Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։
3200:8=400×5=2000
7․ Ո՞ր պատկերի 3/5 մասն է գունավորված։
1) առաջին
2)
3)