Posted in Մայրենի

Ինչպես են նշում Զատիկը Գերմանյայում

Երկար ձմեռվանից հետո Զատիկը Գերմանական ընտանիքների համար առաջին հնարավորությունն է մաքուր օդին տոնակատարություն անցկացնելու։ Երեխաները փնտրում են Զատիկի տոնական ձվիկները, իսկ մեծահասակները զբոսնում են՝ վայելելով գարնանային մաքուր օդը։ Մի շարք ավանդույթներ կան Քրիստոնեական ամենամեծ տոնակատարությանը ուրախանալու համար, սակայն կա նաև բավականաչափ քննադատություն չափազանց շատ սպառելու վերաբերյալ։Զատիկը, որը եկեղեցական ամենամեծ տոնն է համարվում Գերմանիայում, տոնվում է այդ երկրում շուրջ 2000 տարի շարունակ։ Գերմանիայում Զատիկի ավանդույթները հարուստ և բազմազան են։ Սովորաբար մինչ Զատիկը գերմանացիները հիմնովին մաքրում և զարդարում են իրենց տները կանաչ ճյուղերով, ուռենու տերևներով։

Գերմանիայում Զատիկն ունի տարբեր իմաստներ. ավելի տարեց մարդիկ այս տոնին տալիս են կրոնական խորը իմաստ, իսկ երիտասարդներն այն համարում են ուրախ ժամանակ անցկացնելու հերթական առիթը:

Փոքրիկների համար Զատիկը գեղեցիկ տոն է, որի գլխավոր հերոսը նապաստակն է: Նա հայտնվում է մինչ Զատիկը, որպեսզի համապատասխան տեղեր փնտրի՝ ձվերը տեղադրելու համար:

Գերմանիայում ընդունված է նաև զարդարել ծառերը ներկված ձվերով։ Տոնի հիմնական մասն ամփոփվում է ճոխ ճաշատեսակներով հարուստ սեղանով և խնջույքով, որը խորհրդանշում է պահքի ավարտը։

Leave a comment