Posted in բնագիտություն

Քնախոտ

Քնախոտ (անգլ.՝ Pulsatilla), զարկաչ,կծվախոտ, գորտնուկազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 (այլ տվյալներով՝ 35), Հայաստանում՝ 1 տեսակ՝ քնախոտ ալբանական։Ցողունի բարձրությունը 10-15 (30) սմ է։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, իսկ ցողունայինները՝ նստադիր, տերևափնջերով, փետրաբաժան։ Ծաղիկները մեկական են՝ դեղինից մինչև մանուշակագույն՝ տարբեր երանգներով։

Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Պտուղը բազմընկուզիկ է՝ ամբողջովին պատված մազիկներով։ Բազմաձև է։

Պարունակում է սապոնիններ, անեմոնին։ Գեղազարդիչ է։

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ալպյան և ենթալպյան գոտիներում։ Աճում է մարգագետիններում, քարքարոտ լանջերին և թփուտներում։

Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն։Որպես հանգստացնող,ցավազրկող, հակաբորբոքիչ և քնաբեր,այն կիրառվում է միգրենի,անքնության,բրոնխիտների,ատամնացավի դեպքում։

Արտաքին ձեվով դեղաբույսի թուրմով լվանում են թարախային վերքերը,մաշկային,սնկային ախտահարված օջախները։Թարմ տերևները դնում են թարախապալարների վրա,թարմ հյութով բուժում քոսը,այվածքը։

Leave a comment