Posted in Մայրենի

Հիշողություն


Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:

սնուցել-Սնել

Արյունարբու-Արյուն խմող


Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:

Շինել- Կառուցել

Շյուղ- Ծղոտ

Այժմ- հիմա

սնուցել-կերակրել

Հափշտակել-Խլել

Կրկին-նորից


Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։

ես այս  Բանաստեղծության վերնագիրը կդնեի Մայր ծիծեռնակը։


Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:

Այս բանաստեղծության հերոսը Ծիծեռնակն է։


Նկարագրի՛ր ծիծեռնակին:

Ծիծեռնակը սև կտուցով,սև աչքերով, կապույտ փետուրներով, սպիտակ փորիկով փամփլիկ թռչուն է։


Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:

Նա ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Նա շատ եր կարոտում իր ձագերին որին կերել եր գիշատիչը։


Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:

Այս բանաստեղծությունը կոչվում է հիշողություն որովհետև տարբեր տեղեր բույն եր շինել և ամեն անգամ նոր բույն շինելիս հիշում էր իր հին բույները և ձագերին։


Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:

Բանաստեղծությունը ծիծեռնակի,իր հիշողությունների և իր ձագերի մասին է որոնց կերել էր գիշատիչը,բայց նա չի հուսահատվում և շարունակում է իր բույնը շինել և նորից ձագեր ունենար։


Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:

Ծիծեռնակի Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։

Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։


Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:

Ծիծեռնակները լինում են տարբեր տեսակներ։ Տեսակները մոտ 79 են։ Կան ծիծեռնակներ որոնց ապրելակերպը նման է մյուս ծիծեռնակներին։ Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։ Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։ Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։ Ծիծեռնակի թռճելով մարիկ կանխագուշակում են եղանակը։

Օրինակ՝ Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր են թռչում ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար են ամրեցնում։

Leave a comment