Posted in Հայրենագիտություն

Մատենադարանի մասին

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Գտնվում է Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը» ։

Մատենադարան» (հայերեն՝ «մատյան» և «դարան») բառը գրաբարում նշանակել է «գրադարան» և համարվել է մի վայր, որին կից գործել է նաև ձեռագրատուն։

1962 թվականին Մատենադարանն անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։ 1954 թվականից Մատենադարանը ղեկավարել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը (1918-1982), որի ջանքերով հաստատությունը լիարժեքորեն կայացել է որպես գիտահետազոտական կենտրոն` կարճ ժամանակում արժանանալով միջազգային ճանաչման։