Posted in Մայրենի

Թոմ Սոյերի արկածները

Թեսթ 4

Մարկ Տվեն


Թոմ Սոյերի արկածները

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց : Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը: Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համբերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին, և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.
– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:
Պատասխան չկար:
– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:
Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:
– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:
– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:
– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:
– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:
– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դժբախտ
շաբաթվա
փորձել
համբերությունն
2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա/ դժբախտ բախտավոր
բ/ ատելի սիրելի
գ/ հիվանդ առողջ
դ/անհետանալ հայտնվել
3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե բառը:
ա/ աստիճանաբար
բ/ կարգին
գ/ ավելի ուշ
դ/շատ ուշ
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.
ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր
5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ վերմակ-ածական
բ/ նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական
6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը
դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն:


Պատմողական-Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց։

Բացականչական-Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ և եղբորը շարժեց։


8.Հոմանիշ զույգերից ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական
9.Վերնագրի´ր տեքստը:
Թոմի արկածները։

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են թողած կետադրական նշաններ:
Լրացրո՛ւ դրանք:


11.Գրի´ր մեկ բառով.
ա/ մոր քույրը մորաքույր
բ/ միտք անել մտածել
գ/ ման գալ փնտրել
դ/ որոշում կայացնել որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:


Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:

13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Թոմը չեր սիրում կիրակի օրերը որովհետև նա գիտեր,որ հաջորդ օրը պետք է գնա դպրոց։

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Թոմը ուզում էր հիվանդ լինել,որ հաջորդ օրը չգնա դասի։


15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

Posted in մաթեմ

Գործողություններ չափման միավորներով

Հաշվիր գումարը։

Oրինակ՝
5 կմ 200 մ+7 կմ 850 մ=12 կմ 1050 մ=13 կմ 50 մ

• 3 կմ 400մ+6 կմ 850 մ =9 կմ 1250 մ
• 8 մ 86 սմ+5 մ 25 սմ=13 մ 111 սմ
• 5 տ 500 կգ+5 տ 800 կգ=10 տ 1300 կգ
• 12 սմ 8 մմ+5 սմ 6 մմ =17 սմ 14 մմ
• 7 ժ 35 ր+9 ժ 40 ր=16 ժ 75 ր
• 8 օր 15 ժ+2 օր 6 ժ=10 օր 21 ժ
• 40 սմ 6 մմ+7 սմ 8 մմ=47 սմ 14 մմ
• 30 սմ+7 սմ 2 մմ=37 սմ 2մմ
• 20 սմ+9 սմ 7 մմ=29սմ 7մմ
• 18 ժ 5 ր+10 ր =18ժ 15 ր
• 7 օր 13 ժ+6 օր 16 ժ =13օր 29ժ
• 7 մ 5 սմ+35 սմ =7մ 40 սմ
• 46 ր 50 վ+30 ր 60 վ =76 ր 110 վ
• 23 ժ 14 ր+5 ժ 18 ր=28ժ 32ր
• 8 մ 9 սմ+59 սմ=8մ 68սմ
• 6 մ 7 սմ+77 սմ=6մ 84սմ
• 12 ժ 20 ր+40 ր=12ժ 60ր
• 25 դմ 8 սմ+19 դմ 9 սմ=44դմ 17սմ
• 36 դմ 5 սմ+9 սմ=36դմ 14սմ
• 20 մ 4 սմ+12 մ 42 սմ=32մ 46սմ

• 28 մ+15 մ 20 սմ=43մ 20սմ
• 27 կմ+8 կմ 450 մ=35կմ 450մ
• 17 կմ+12 կմ 750 մ=29կմ 750մ
• 13 ց 42 կգ+4 ց 90 կգ=17ց 132կգ
• 19 ց+2 ց 60 կգ=21ց 60կգ
• 32 տ 300 կգ+20 տ 650 կգ=52տ 950կգ
• 30 տ 700 կգ+650 կգ=30 տ 1350կգ


Խնդիրներ․

o Հաշվիր 2 սմ 5 մմ, 3 սմ 2 մմ և 4 սմ կողմերով եռանկյան պարագիծը։

2+5+3+2+4=16

Պատ.16

o Հաշվիր 6սմ 4մմ, 7սմ 9մմ, 7սմ8մմ և 8սմ կողմերով քառանկյան պարագիծը։

6+4+7+9+7+8+8=49

Պատ.49