Posted in մաթեմ

Արագություն, ժամանակ, ճանապարհ․մաս2 

Մարմնի շարժման արագությունը միավոր ժամանակում նրա անցած ճանապարհն է ։
70կմ/ժ արագություն ասելով հասկանում ենք, որ մարմինը 1ժ-ում անեցել է 70կմ ճանապարհ։


Արագություն = Ճանապարհ : ժամանակ

Ճանապարհ= Ժամանակ · Արագություն

Ժամանակ= Ճանապարհ ։ Արագություն

Խնդիրներ


• Բեռնատարը 740 կմ ճանապարհի առաջին 320կմ-ն անցավ 80կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։

740-320=420

320÷80=4

420÷60=7

7+4=11

• Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1620կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 10 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 2 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։

10-2=8

10+8=18

1620÷18=90

10×90=900

• A քաղաքից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 8 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 60կմ, իսկ երկրորդը՝ 80 կմ։

60×8=480

8×80=640

640-480=160

• Երևանից հակադիր ուղղություններով շարժվեցին երկու ավտոմեքենա։ Քանի՞ ժամ հետո նրանց միջև եղած հեռավորությունը կլինի 780կմ, եթե մեկը շարժվում է 70կմ/ժ արագությամբ, իսկ մյուսը՝ 10կմ/ժ-ով պակաս արագությամբ։

70-10=60

70+60=130

780÷130=6

• 480կմ հեռավորության վրա գտնվող 2 քաղաքներից միաժամանակ իրար հանդիպակաց դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժամ հետո։ Առաջինը գնում էր 60կմ/ժ արագությամբ։ Որոշիր երկրորդ մեքենայի արագությունը։

480÷3=160

160-60=100

• A քաղաքից միաժամանակ հակադիր ուղղություններով դուրս եկան երկու ավտոմեքենա ։ Առաջինի արագությունը 70կմ/ժ էր, իսկ երկրորդինը՝ 20 կմ/ժ -ով ավելի։ Որքա՞ն կլինի նրանց հեռավորությունը 3 ժամ հետո։

70+(70+20)=160

3×160=480

Leave a comment