Posted in մաթեմ

Թեստ 15

                                                        Թեստ
1․ Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները 3-ով փոքր են հազարավորից ։


1) 4323  2) 4332 3) 4121  4) 4112

2․ Գտիր  ամենափոքր  քառանիշ  և  ամենամեծ  հնգանիշ  թվերի գումարը:


1) 101000
2) 100999
3) 98999
4) 10999

3․Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ 6-ին․
1) 4, 12, 24, 30
2) 12, 35, 42, 600, 3636
3) 24, 48, 71, 560, 1000
4) 12, 36, 180, 432

4․ Քանի՞ մետր է 3/10 կիլոմետրը։
1) 300 2) 400 3) 2500 4) 100

5․ Հավասարակողմ  եռանկյան  պարագիծը  24 սմ է: Գտիր եռանկյան կողմի  երկարությունը:
1) 6 2) 8 3) 12 4) 7 2

6․ Ընտրիր այն պատասխանը, որն  արտահայտում  է  4000 կգ-ը ցենտներներով:
1) 4 ց 2) 40 ց 3) 400 ց 4) 400000 ց

7․Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  գումարը, եթե  գումարելիներից յուրաքանչյուրը   մեծացնենք  12-ով։
1) Կմեծանա 24-ով
2) Կմեծանա 12-ով
3) Կփոքրանա 12-ով
4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․ 7կմ 340մ > 7կմ 3*0մ։
1) 7 2) 8 3) 6 4) 2

9․Ընտրիր այն պատասխանը,  որն  արտահայտում է  2 օր 14 ժամը ժամերով․
1) 214 2) 62 3) 38 4) 134

10․ Անին կարդաց 320 էջ ունեցող գրքի  3/8 մասը։ Քանի՞ էջ մնաց կարդալուն։
1) 200 2) 120 3) 100 4) 160


11․ Երկնիշ  թվերի  քանակը  քանիսո՞վ  է  ավել  միանիշ  թվերի քանակից:

90-նով


12․ Ի՞նչ  թվանշանով  վերջացող  թիվ  պետք  է   հանել 457-ից,  որպեսզի ստացված   տարբերությունը   լինի   5-ի բազմապատիկ: 

7, 2


13․Թվի  1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը:

22


14․ Հաշվիր 305∙5+36:(5∙3-3) արտահայտության  արժեքը։

2440


15․ Աստղանիշի  փոխարեն  գրիր  բաց  թողնված  թվանշանները։


+ 5 624
936

6 5 6 0


16․Միևնույն  վայրից   տարբեր  ուղղություններով  շարժվեցին մոտոցիկլավարը   և  հեծանվորդը:  Շարժվելուց  որոշ  ժամանակ  անց նրանց  միջև  հեռավորությունը   56 կմ  էր: Որքա՞ն  ճանապարհ  էր անցել  նրանցից  յուրաքանչյուրը, եթե  մոտոցիկլավարը  անցել  էր                16 կմ-ով  ավել,  քան  հեծանվորդը: 

56-16=40

40:2=20

20+16=36

Պատ. մոտոցիկլիստ 36, հեծանվորդ 20




17․Ուղիղ  գծով  տնկել   են 10 ծառ, յուրաքանչյուր  երկու  հարևան ծառերի  միջև  հեռավորությունը  6 մետր է:  Գտեք  երրորդ  և   յոթերորդ ծառերի  միջև  հեռավորությունը:

24

Posted in Մայրենի

Հազարան հավքը

Արեգը մութ աշխարհում

Լուրը տանք մեր Արեգից: Արեգը հորն ընկավ, տեսավ` ի¯նչ հոր` մի ահագին խավար անդունդ, մի մո¯ւթ աշխարհք: Մոլորված առաջ էր գնում« հանկարծ տեսավ մի ահագին վիշապ օձ փաթաթվել է ծառի բնին, ուզում է բարձրանալ վերև, իսկ էնտեղ անմեղ, անփետուր արծվի ձագերը զարհուրած ճվճվում են: Արեգը էլ ժամանակ չտվեց. սուրը հանեց, հարձակվեց: Կտոր-կտոր արեց դաժան վիշապին, կուտակեց ծառի տակ ու ինքը հոգնած պառկեց, որ մի քիչ քնի: Հանկարծ ֆշշոցն աշխարհքը բռնեց, անդունդները որոտացին, հզոր հողմ բարձրացավ.
էդ Զմրուխտ արծիվն էր գալիս ձագերի մոտ: Նա ամեն տարի ձագ էր հանում բարձր ժայռի վրա, բայց վիշապը գալիս էր ուտում արծվի ձագերին, և մայր արծիվը կարոտ էր մնում, որ մի անգամ հասցնի ու թռցնի կամ գոնե աչքով տեսնի իր թշնամուն: Այս անգամ հեռվից նկատեց, որ մի սև բան ընկած է ծառի տակին: Ծվաց ու վրա տվեց, որ ծվիկ-ծվիկ անի քնած Արեգին: Ձագերը բնից ծլվլոցը կապեցին, թե` դրան վնաս չտաս, այ մեր. դա մեր փրկիչն է: Նայիր էն կողմը. վիշապն ուզում էր մեզ ուտել, դա սպանեց ու էնտեղ թափեց վիշապին: Զմրուխտ արծվի ծղրտոցից վեր թռավ Արեգը: Վեր նայեց, տեսավ Զմրուխտ արծվի կապույտ թևերը` իր գլխի վերևը փռված, տարածված մութ աշխարհքով մեկ, ու սարսափեց:
— Մի վախենար, քաջ տղա,- ձայն տվեց Զմրուխտ արծիվը,- դու իմ անմեր-անօգնական ճուտերին ազատել ես էս գարշելի վիշապից, սրանից հետո իմ ճուտերին վնաս չկա: Ասա տեսնեմ` ինչ կուզես ինձանից, որ քեզ տամ:
— Ինձ էս մութ աշխարհքից հանի լուս աշխարհք,- խնդրեց Արեգը:
— Մութ աշխարհք ընկնելը հեշտ է ու կարճ, դուրս գալը դժվար է ու երկար, բայց քո արած լավությունը չափ չունի: Դե արի թևս, նստիր մեջքիս ու ամուր բռնվիր,- ասաց Զմրուխտ արծիվն ու Արեգին առավ, ծվաց, թռա¯վ վե¯ր, վե¯ր ու մութ աշխարհքից դուրս հանեց Արեգին : Արեգը լուս աշխարհ դուրս եկավ, շնորհակալություն հայտնեց, մնաս բարով արեց Զմրուխտ արծվին ու ճամփա ընկավ դեպի իր հոր թագավորությունը: Ճանապարհին մի աղքատ մարդու հանդիպեց, իր լավ շորերը տվեց աղքատին, աղքատի շորերը հագավ ու էդպես ծպտված մտավ հոր քաղաքը: Գնաց մի անշուք տան դուռը ծեծեց: Դուռը բաց արեց մի պառավ:
— Նանի, օտարական եմ, տեղ կտա՞ս քնելու,- խնդրեց Արեգը:
— Արի, ներս արի, որդի,- ասաց պառավը,- ես էլ որդի չունեմ, դու ինձ որդի կլինես, ես էլ քեզ` մեր: Արեգն էդ գիշեր պառավ նանից իմացավ, որ Հազարան Հավքը բերել են, բայց չի երգում, ասում են, թե Հավքը տեր ունի, տերն էլ պետք է գա, որ երգի: Լուսաբացին Արեգը տանից դուրս եկավ, գնաց քաղաքում ման եկավ, մի հացթուխի մոտ գործի անցավ, դարձավ հացթուխ: