Posted in մաթեմ

Թեստ 1

Թեստ 1
1. Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
1) միավորների 2) տասնավորներիոո 3)հարյուրավորների 4) հազարավորների 5) ոչ մի կարգում:
2. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
1) 999 2) 199 3) 789 4) 987 5) 989
3. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյունքում գումարը
1) կմեծանա 2-ով 2) կփոքրանա 2-ով 3) կմեծանա 12-ով 4) կփոքրանա 12-ով 5) կմնա նույնը:
4. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:
1) 7 2) 18 3) 21 4) 28 4) 37:
5. 4075 > 40*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:
1) 8 2) 0 3) 5 4) 4 5) 6
6. 48-թվի մասը կլինի
1) 6 2) 24 3) 30 4) 20 5) 40:
7. ժամը րոպեներով արտահայտած կլինի
1) 12 2) 50 3) 24 4) 60 5) 36:
8. 2տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
1) 2500 2) 2005 3) 2055 4) 2050 5) 2000:
9. 44սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի
1) 10 2) 22 3) 11 4) 5 5) 12:
10. Գծագրում ներկված է պատկերի
1) 4/9 մասը 2) 4/5 մասը 3) 5/9 մասը 4) 4/12 մասը 5) 4/10 մասը:

11. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:

999-99=900


12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկից հանած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը:

3;5;9;17


13. 24-ի և 7-ի արտադրալից հանիր 98-ի և 2-ի քանորդը:

129


14. AB հատվածի երկարությունը 27 սմ է, AC հատվածը՝ 8 սմ 4 մմ: Գտիր CB հատվածի երկարությունը:


15. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը մեծ է միավորից:

1+2+3+4+5+6+7+8+9=45


16. Ուղղանկյան մի կողմը 24սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կեսին է հավասար: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:

72


17. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:

288

Posted in բնագիտություն

Կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները

Տարբեր կենդանիներ բոլորս ենք տեսել բնության մեջ, շրջակա միջա­վայրում, դպրոցամերձ տարածքում, բակում, նույնիսկ տանը: Նկատել ենք, որ կենդանիները հեշտությամբ կարող ենք տարբերել բույսերից: Դրանում կարևոր են կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձ­նահատկությունները: Նշենք դրանցից հիմնականները:

Նախ՝ կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից:

Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մա­սը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:

Բույսերի նման՝ կենդանիների մարմինն ունի տարբեր օրգաններ, ո­րոնցից մեկ գործառույթ կատարողները միասին կազմում են օրգանների մի համակարգ: Կենդանիների զգալի մա­սին բնորոշ են սննդառության, շնչա­ռության, բազմացման և այլ օրգանների համակարգերը։

Իրար հետ համեմատելով տարբեր տարիքի կենդանիներ՝ կգտնենք մի կարևոր առանձնահատկություն ևս. կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:

Կենդանիների ճնշող մասը կարող է տեղաշարժվել և կատարել տար­բեր շարժումներ: Այդ նպատակով նրանք ունեն մարմնի առանձնահատուկ մասեր, շարժվելու օրգաններ և բազմաթիվ հարմարանքներ: Փոքր կենդա­նիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթ­նասունների վերջույթները տեղաշարժվելու համար են: Տեղա­շարժվելու միջոցով կենդանիները գտնում են սնունդ: Այդ նպատակով նրանք անցնում են մեծ հեռավորություն, հաղթահարում մեծ տարածություն: Հիշենք, որ բույսերի մեծ մասն ունի արմատ, որի միջոցով ամրանում է հողում և չի տեղաշարժվում։
Կենդանիների առանձնահատկություն է նաև այն, որ նրանք սնվում են բույսերով, սնկերով կամ այլ կենդանիներով:

Կենդանիներր բազմանում են և տարածվում բնության մեջ: Դա բնո­րոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Սակայն կենդանիների մեծ մասը բազմանում է հիմնականում սեռական ճանապարհով:

Կենդանիների մասին գիտությունը կոչվում է կենդանաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեու­թյան առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք:

Նախ՝ կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից:


Ինչո՞ւմն է կենդանիների աճի և զարգացման առանձնահատկությունը:

կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:


Կենդանիների տեղաշարժման ի՞նչ օրգաններ գիտեք:
Ինչո՞վ են սնվում կենդանիները:

Կենդանիները սնվում են,խոտով,կաթով,մսով,մթերքով։