Թեստ 3
1. Ութ հազար յոթ հարյուր չորս թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
1) միավորների 2) տասնավորների 3)հարյուրավորների 4) հազարավորների 5) ոչ մի կարգում:
2. Նշիր ամենափոքր քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
1) 1000 2) 1001 3) 1234 4) 1023 5) 1100
3. Նվազելին մեծացրել են 5-ով, իսկ հանելին թողել են նույնը: Արդյունքում տարբերությունը
1) կմեծանա 5-ով 2) կփոքրանա 5-ով 3) կմեծանա 3-ով 4) կփոքրանա 3-ով 5) կմնա նույնը:
4. Մայրիկը գնեց 16 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ Մարիամը:
1) 4 2) 6 3) 8 4) 10 4) 12:
5. Նշեք այն տողը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով
1) 7356, 10001, 9999, 6790
2) 4567, 4570, 5678, 999
3) 2378, 2387, 2389, 2379
4) 9830, 9849, 9856, 9870
5) 10008, 6789, 1106, 1587:
6. 72-թվի 5/8 մասը կլինի
1) 5 2) 9 3) 13 4) 45 5) 36:
7. 3/4 ժամը րոպեներով արտահայտած կլինի
1) 35 2) 45 3) 85 4) 65 5) 105:
8. 2տ 4ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
1) 2500 2) 2540 3) 2405 4) 2450 5) 2045:
9. Ուղղանկյան կողմերից մեկը 23 սմ է, մյուսը՝ 17 սմ: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:
1) 40 2) 46 3) 34 4) 80 5) 70:
10. Գծագրում ներկված է պատկերի
1) 5/9 մասը 2) 4/9 մասը 3) 4/10 մասը 4) 4/12 մասը 5) 4/5 մասը:
11. Դասը սկսվեց 10: 40 և տևեց 45 րոպե: Ե՞րբ ավարտվեց դասը:
11:25
12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի և 2 թվի գումարի կրկնապատիկին: Գրիր այդ հաջորդականության չորրորդ անդամը:
6;8;16;36;
13. 324-ին գումարիր 17 և 6 թվերի արտադրյալը:
324+42=366
14. Մեկ պատուհանը ներկելու համար պետք է 200 գ ներկ: 3 կգ ներկով քանի՞ պատուհան կներկեն:
15 հատ պատուհան
15. Երկնիշ թվի թվանշանների գումարը 15 է: Այս պայմանին բավարարող քանի՞ երկնիշ թիվ կա:
96;69;78;87
16. Ուղղանկյան մի կողմի երկարությունը 20սմ է, իսկ մյուս կողմինը՝ 8: Գտիր այն քառակուսու կողմի երկարությունը, որի պարագիծը հավսարար է այդ ուղղանկյան պարագծին:
14
17. Համակարգչային խաղի առաջին մակարդակը անցնելու համար Գագիկին պետք է եղավ 4 րոպե 38 վայրկյան: Երկրորդ մակարդակը անցնելու համար 45 վայրկյան ավելի ծախսեց: Գագիկին որքա՞ն ժամանակ պետք եղավ երրորդ մակարդակ հասնելու համար:
5 ր 23 վ