Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ

Սևանա լճի մասին

Սևանա լիճ, բարձր լեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Մեծեփի մասին 

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։

Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն։ Պարիսպների վրա կան երեք աշտարակի հետքեր, որոնցից մեկը կառուցած է միջնաբերդի հյուսիսարևմտյան անկյունում, մյուս երկուսը, նույն չափերով, գտնվում ն հյուսիսարևելյան անկյուններում։ Այդ աշտարակների միջև ընկած պարսպի կենտրոնում երևում է ամրոցի մուտքի բացվածքը։ Հյուսիս-արևմտյան աշտարակից մոտ 50 մետր հեռու սկսվում է արտաքին պարիսպը։ Այս պարսպին զուգահեռ, հյուսիս արևելյան լանջով 35-40 մետր հեռու նկատվում է երրորդ պարիսպը, սակայն նա չի շարունակվում մինչև վերջ։ Պարիսպների կառուցվածքը նույնն է, ինչ Լճաշենի ամրոցի հին շրջանի պարիսպները, միայն այստեղ քարերն ավելի փոքր ու տափակ են։

Ամրոցի ներսում և դրանից դուրս նկատվում են կացարանների ավերակների հետքեր։ Մեծեփը գտնվում է Լճաշենից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղից դեպի չորս կողմ բացվում են գեղատեսիլ հորիզոններ։ Լեռան գագաթից երևում է լճի գրեթե ամբողջ հայելին, ափերով հանդերձ, իսկ դեպի արևմուտք՝ Հրազդան գետի հովիտը, Սևան-Երևան խճուղիով մինչև Հրազդան քաղաքը։ Այս բոլորը թույլն տալիս ենթադրելու, որ Մեծեփ անունով լեռան գագաթին եղած կիկլոպյան ամրոցը, հավանորեն, հանդիսացել է Լճաշենի ամրոցի հեռավոր մատույցներում մի պահակային կետ։

Լճաշենի ամրոցի մոտ, երկու կիլոմետր դեպի հյուսիս, վերջերս բացված լճի հատակում, բազմաթիվ դամբարանների հետ հայտնաբերվեց նաև մի փոքր բնակավայր, որի ընդհանուր տարածությունը քիչ է կես հեկտարից։ Այս բնակավայրի ավերակները գտնվում են երկարավուն մի բլրակի վրա, որն իր շրջապատից բարձր է 5-6 մետր։ Դիտելով հյուսիսային ծայրամասում պահպանված, կանոնավոր շարքով պարսպի հատվածը (12 մետր), կարելի է ենթադրել, որ այստեղ հնում եղել է ինչ-որ կառույց, որը կապված է եղել Լճաշենի ամրոցի հետ, գուցե, որպես մոտակա պահակակետ։ Հնարավոր է նաև, որ այդպիսի պահակային կետ է ծառայեկ Ցամաքաբերդ գյուղից դեպի հարավ ընկած բարձունքի գագաթին եղած երբեմնի ամրոցը, որը մինչև լճի իջնելը մի թերակղզի էր։ Այդտեղից երևում է ինչպես Լճաշենի ամրոցը, այնպես էլ Մեծեփի գագաթը։ Այս ամրոցը, ինչպես և Սևանա կղզում եղած ամրոցը նույնպես պաշտպանել են Լճաշենի մատույցները հանկարծակի Սևան-Դիլիջան ուղղությամբ։

Գագարին համայնքի մասին

Գագարին, գյուղ Գեղարքունիքի մարզում։ Հիմնադրվել է 1955 թվականին և կոչվել տիեզերագնաց Յուրի Գագարինի անունով։ Գյուղը ներառված է Սևան քաղաքային համայնքի մեջ։

Ինչ է պետք ճամփորդին ամռանը ճամփորդելու համար

Ճամփորդին անհրաժեշտ իրերն են` օրապահիկ բրդուճներ, ջուր, արևապաշպան գլխարկ, անհատական դեղատուփ, արևապաշպան քսուք, հարմարավետ սպորտային հագուստ, անձրևապաշպան բաճկոն, հեռադիտակ, կողմնացույց, անհատական ախտահանիչ նյութեր, թաց և չոր անձեռոցիկներ, միանգամյա օգտագործման ձեռնոցներ և պոլիէթիլենային տոպրակներ։

Leave a comment