Posted in մաթեմ

Մեր ուրախ ճամբարի ամփոփումը

Առավոտյան ընդանուր պարապմունքին երգել ենք ազգային երգեր,պարել ենք ազգային պարեր դրանից հետո մաքրել ենք մեր միջավայրը,ջրել ենք ծաղիկներ որպիսի մեր միջավայրը լինի գեղեցիկ և մաքուր։ Դրանից հետո խաղացել ենք ինտելեկտուալ խաղեր։ Իհարկե ճամբարի ամենա հաճելի զբաղմունքը դա լողներ։ Ճամբարի օրերին նաև պատրաստել ենք ճապոնական քաղցրավենիք մոչին և մրգային պաղպաղակ։ Այն պատրաստելիս կրկնել ենք զանգվածի չափման կոտորակները և բաղադրատոմսը ներկայացրել անգլերեն լեզվով։ Ունեցել ենք նաև քաղաքային ճամփորդություն։ Այդ օրը մեր ընկեր Ալենի ծնունդը նշելուց հետո գնացել ենք գիտության տեխնիկային թանգարան։ Թանգարանից հետո քայլքով գնացել ենք հայ Բժշկյանց (Գայի հուշարձան) ուսումնասիրել ենք այն և լուսանկարվել։ Դրանից հետո զբոսնել ենք նոր Նորքի ամենազով այգում և վայելել ենք պաղպաղակ։ Իհարկե մեր համար շատ կարևոր է ֆուտբոլային դաշտ ունենալը դրա համար մենք իրականացրեցինք ֆուտբոլային դաշտի համար ծախսի հաշվում նախագիծը։ Մետրի միջոցով պարզեցինք դաշտի լայնությունը 11 մ-է, իսկ երկարությունը 22 մ մեր ճամբարական ընկեր Վիլյամի հայրիկը օգնեց հաշվել անհրաժեշտ ծախսը։ Մասնակցել ենք նաև մաթեմատիկայի ստուգատեսին։ ԵՒ ստուգել ենք մաթեմատիկայի գործնական գիտելիքները մեր ճամբարը շատ հագեցած ու հետաքրքիր է անցել։

Leave a comment