Եթե ես ունենայի իմ դպրոցը ես կուզեյի,որ այն լիներ իմ դպրոցի պես։ Մեր դպրոցում դասատուները շատ բարի են,ուրախ ժպիտով ,չեն բարկանում ,և ընկեր են բոլորի հետ ,հասկացող և աջակցող են, իսկ երեխաները`ընկերասեր և մի քիչ աղմկոտ։Մեր դպրոցը յուրահատուկ է նրանով,որ կա ագարակ,ֆուտբոլի դաշտ,լողավազան,ջերմոց որտեղ տարբեր բույսեր ենք աճեցնում և խնամում։Մեր դպրոցը ունի մի քանի շենք որի մի մասում էլ մանկապարտեզի երեխաներն են սովորում։Ունենք նաև ներսի լողավազան, բայց դրսի լողավազանը շատ ավելի հավես է հատկապես ճամբարային օրերին։ Մենք նաև շատ երգում ,պարում ,ծեսեր ենք անցկացնում և շատ ճամփորդում ենք և բացահայտում շատ ու շատ գեղեցիկ և հետաքրքիր վայրեր մեր հայրենիքում։ Եթե ես մի օր իմ դպրոցը ունենայի,կուզենայի, որ այս ամենը նույնպես լիներ իմ դպրոցում ,քանի որ չեմ պատկերացնում իմ դպրոցը առանց այս ամենի։ Ես նաև կուզենայի,որ իմ դպրոցի վերջին հարկում լիներ սահադաշտ,որտեղ երեխաները կսահեին, և ժամանակը շատ ուրախ և հետաքրքիր կանցներ։
Երևի թե այսքան բան կցանկանայի որ լիներ իմ դպրոցում ։