Posted in Մայրենի

Իմ Կոմիտաս

Կոմիտաս(Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)

հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր։ Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը։ Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ։ Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար։ Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար։

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար։ Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես։

Կոմիտասի իմ սիրելի երգը

Հայաստա՛ն, երկի՛ր դրախտավայր,
Դու մարդկայնո ցեղիս օրրան,
Դու և բնիկ իմ հայրենիք,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:

Ի վեհ անունդ իմ, ո՛հ հույժ
Ոգևորի ի նոր խրախույս,
Եվ անձկայրյաց ի քեզ հուսամ,
Ի քեզ՝ ի քեզ հույս իմ միայն,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:

Հայաստա՛ն, անո՛ւն փարելի,
Ի քեզ հանգիստ Նոյան տապան,
Եգիտ և քև ապրեցավ Նոյ,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:

Գետք քաջառաջք ադենբուխ,
Զհողդ բարի առնեն հուռթի,
Քև ապրիմ ես, քև միշտ ցնծամ,
Քև, քև պանծամ փառք իմ միայն:
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:

Հայաստա՛ն, ծնո՛ղ դյուցազանց
Եվ հրաշալյաց հանդիսարան,
Քո զեփյուռին քաղցր և շնչյուն,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:

Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան,
Տրդատ, Սմբատ, Վարդան, Վահան,
Զոր շնչեցին և զորացան,
Զքեզ հիշեմ, զքեզ սիրեմ,
Զքեզ, զքեզ, սեր իմ միայն.
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:

https://soundcloud.app.goo.gl/PmLkS

Կոմիտասի ինձ դուր եկած բանաստեղծությունը

ՀԱԼՈՒՆ_ՀԱԼՈՒՆ


Հալուն-հալուն,
Ծառի, ծաղկի հոտերով,
Երեր-երեր,
Ծովի ցամքի մոտերով՝
Առուն ուռավ՝ վերացավ,
Բուրվառ գարուն հեռացավ
Կա՛ց, Տե՜ր, Տե՛ր իմ,
Բա՛ց, Տե՜ր, սե՛ր իմ․
Զարկին դևեր
Իմ թևեր․
Տո՛ւր, Տեր,
Հո՛ւր, Տեր,
Որպես խոտեր
Էլ չդողան
Իմ ոտեր․․․։

Posted in մաթեմ

Թեմա՝ Թվի բաժանելիության հայտանիշները

Թվի բաժանելիությունը 2-ի

Թիվը բաժանվում է 2-ի, եթե նրա միավորների կարգում գրված թիվը զույգ է, կամ զրո է։ Օրինակներ՝ Առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու կարող ենք ասել, որ 46  և  102 թվերը բաժանվում են 2-ի, քանի որ նրանց միավորների կարգում գրված թիվը զույգ է, 100-ը նույնպես բաժանվում է 2-ի, քանի որ նրա միավորների կարգում գրված թիվը 0 է։ Ստուգում՝ 46։2=23 102։2=51,  100։2=50։

Թվի բաժանելիությունը 5-ի

5-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0-ով կամ 5-ով։

Օրինակներ՝ Առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու կարող ենք ասել, որ 105, 165 թվերը բաժանվում են 5-ի, քանի որ նրանց գրառումը վերջանում են 5-ով։ Ստուգում՝ 105։5=21,  165։5=33 100-ը բաժանվում են 5-ի, քանի որ նրա գրառումը վերջանում է 0-ով։ Ստուգում՝ 100։5=20

Թվի բաժանելիությունը 10-ի

10-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0-ով։

Օրինակներ՝ 100,  200,   250 թվերը բաժանվում են 10-ի, քանի որ նրանց գրառումը վերջանում են 0-ով։ Ստուգում՝ 100։10=10, 200։10=20, 250։10=25

Թվի բաժանելիությունը 3-ի

Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 3-ի, ապա թիվը ևս բաժանվում է 3-ի։ Օրինակ՝ Պարզենք 12366 թիվը բաժանվու՞մ է 3-ի։ 1+2+3+6+6=18,  18։3=6, ուստի բաժանվում է։ Ստուգում՝ 12366:3=4122:

Թվի բաժանելիությունը 9-ի

Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 9-ի, ապա թիվը ևս բաժանվում է 9-ի։ Օրինակ՝ Պարզենք 2277 թիվը բաժանվու՞մ է 9-ի։ 2+2+7+7=18 18։9=2, ուստի բաժանվում է։ Ստուգում՝ 2277:9=253

Թվի բաժանելիությունը 4-ի

Եթե թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են կամ կազմում են 4-ի բաժանվող թիվ, ապա տրված թիվը բաժանվում է 4-ի։ Օրինակ՝ 2600 թիվը բաժանվում է 4-ի, քանի որ թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են։

Ստուգում՝ 2600:4=650:

640  թիվը բաժանվում է 4-ի, քանի որ թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները՝ 40-ը, կազմում են 4-ի բաժանվող թիվ, 40։4=10

Ստուգում՝ 640:4=160:

Առաջադրանքներ

1. 126, 805, 1238, 30402, 100, 1269, 45890, 45650 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։

126, 1269, 30402:

2. 333, 124, 1071,8972,829,2398, 10207, 15692 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։

333, 1071, 10207:

3. 240, 100000, 1031, 1004, 20015, 28964,63984, 58962 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։

240, 1004, 28964, 63984:

4. 1000, 3685, 4253, 2560, 78954, 45807, 4589, 45865, 4853210 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։

1000, 2560, 3685, 45865, 4853210:

5. 2362, 12059, 147560, 2564057, 125638, 15874, 15463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։

2362, 15874, 125638, 147560:

6. 100000, 2568, 15760, 154068, 1254000, 1468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։

15760, 100000, 1254000:

7. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

3681,

4356,

1983,

48366

8. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

7903,

5313,

41298,

32351

9. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 4-ի․

7424,

5280։

10. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 5-ի․

4500,

5015։

Posted in Ռուսերեն, Uncategorized

Умный попугай

Купил папа Ирочке попугая. Научила Ирочка его мяукать, лаять, говорить „Здравствуйте, ребята!” и захотела показать его своим одноклассникам. Решила она пойти с попугаем в школу, а бабушка к ней с просьбой:
– Сходи, пожалуйста, в магазин.
– Вот ещё! – ответила Ирочка. – Мне некогда! Отстань!
Она всегда так говорила, когда бабушка просила её что-нибудь сделать. Отнесла Ирочка попугая в школу. Окружили её одноклассники.

– Поздоровайся с ребятами, Чико!
А попугай вместо „Здравствуйте, ребята!” говорит:
– Отстань!
Ребята удивились, а Ирочка покраснела, но тут же спросила снова попугая:
– А как кошка мяукает? Помяукай, Чико!
Попугай посмотрел на Ирочку и в ответ:
– Вот ещё!
– А как собачка лает? – чуть не плача, спросила Ирочка.
– Мне некогда! – прокричал попугай.
Ребята засмеялись, а Ирочка рассердилась.
– Вот противный! Ничего говорить не хочет.
– Как не хочет? – не согласились ребята. – Он нам очень многое рассказал. Молодец, Чико!

Согласитесь или возразите. Найдите в тексте отрывки, подтверждающие ваши слова.


1. Ирочка учила попугая разговаривать, но он ничему не научился.-Да


2. Ирочка рассердилась на попугая, потому что он забыл всё, чему она его научила.-Да

3. Попугай о многом рассказал ребятам.-ДА

Ответьте на вопросы:

Чему научила Ирочка попугая?

Ирочка научила попугая говорить.


О чем попросила бабушка?

бабушка попросила чтобы Ирочка Сходил в магазин.


Куда отнесла Ирочка попугая?

В школу


Почему ребята удивились?

Потому что попугай умел говорить.


Что поняли ребята?

Что попугай умел говорить.