Posted in Մայրենի

Դասարանական աշխատանք  մայրենի

53.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը ընկղմվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`բարձր — ցածր, տալ — վերցնել:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

Միշտ-երբեք

Անարատ-արտավոր

Ոչնչացնել-ստեղծել

Բացահայտ-գատնի

Թոյլ-ամուր

Վերջին-առաջին

Հանգստանալ-աշխատել

Գտնել-կորցնլ

Աջ-ձախ

Ընդունել-մերժել

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-թշնամի, աղքատ-հարուստ, կուշտ-սոված, դիտավորյալ-պատահական, հիշել-մոռանալ, վառել-հանգցնել, դրական-բացասական, հրաժեշտ տալ-բարևել, հյուսել-քանդել, թույլատրել-զրկել, ընկնել-բարձրանալ, գումարել-հանել, թափթփել-հավաքել, պապանձվել-աղմկել, գիշեր-կեսօր, ելք-մուտք, ավարտել-սկսել, օգնել-խանգարել, արագացնել-դանդաղեցնել:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

Տանը

Կրկնել Հ․ Սահյանի <<Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է>> բանաստեղծությունը։

60.Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր:
Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք  միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ թաքուն տեղում  մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են ոչ միայն տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ տղամարդ:

61.Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:
Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից  փղերը չէին վախենում. նրանք  համարձակվեցին անգամ քաղաք մտնել: Նահանջեցին միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում  էր հարձակումը:

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն – մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

գեղեցիկ տգեղ-մեկը որը գեղեցիկ է, բայց իրեն տգեղ է համարում, կամ էլ տգեղ է, բայց իրեն գեղեցիկ է համարում
հարուստ աղքատ_մեկը, որը հարուստ է բայց հոգով աղքատ, կամ մեկը, որ աղքատ է, բայց հոգով հարուստ
փոքրիկ մեծ_մեկը, որը տարիքով փոքր է, բայց պահվածքով մեծի է նման, կամ մեկը, որ մեծ է, բայց իրեն պահում է փոքրի նման։

63. Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի՛ր գործածելով , ինչքան հնարավոր է, շատ հականիշներ։

Ցերեկ֊Մութ,խավար, իրիկնամուտ, երեկո

Առավոտ֊իրիկուն

Զարթնել֊քնել

64. Ամառն ու ձմեռն նկարագր՛ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ։

Ամառ֊Ցուրտ, սառը,

Ձմեռ֊Տաք, շոգ,արևոտ,

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի՛ր նախադասություններ։

Գդալով ես հեռացրեցի կաթի սերը։

Իմ սերը իմ հայրենիքի նկատմամբ շատ ուժեղ է։

Մենք մեր ամառանոցում ունենք հոր։

Երեխան պետք է հարգանք ունենա իր հոր նկատմամբ։