Posted in Մայրենի

Մայրը



Ծիծեռնակը բույն էր շինել մեր տան կտուրին։ Ամեն գարնան վերադառնում էր հարավից և սկսում վերանորոգել բույնը։ Ծիծեռնակի վերադարձը ուրախություն էր պարգևում մեզ։ Նա իր զվարթ և քաղցր ձայնով ծլվլում էր մեր կտուրի տակ։ Որոշ ժամանակ հետո լսվում էր ճուտիկների ուրախ ճիչը։ Մայր ծիծեռնակը իր կտուցով կեր էր բերում ձագուկների համար։
Մի անգամ դեղնակտուցներից մեկը ձգվեց բնից ու ընկավ ներքև։ Մայրը ծղրտաց և նետվեց ձագի հետևից։ Նա բերանով բարձրացրեց չարաճճի ձագուկին ու դրեց բնի մեջ։

Առաջադրանքներ
1.Օգտվելով տեքստից, փորձի՛ր վերականգնել այս բառերում բաց թողնված տառերը։
Բույն, հարավ, վերանորոգել, վերադարձ, պարգև, զվարթ, քաղցր, ձագուկ, ձգվել, ներքև, բարձրացնել։
2. Տեքստից դո՛ւրս գրիր մեկական գոյական, ածական և բայ։
Բայ-վերանորոգել
Գոյական-ծիծեռնակ
Ածական-ուրախ
3. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։
Շինել-Կառուցել
Կտուր-տանիք
Պարգևել- Նվիրել
Զվարթ-ուրախ
4. Տեքստի վերջին նախադասությունից դո՛ւրս գրիր բազմիմաստ բառը և օգտագործի՛ր այլ իմաստով։

բարձրացրեց չարաճճի ձագուկին-բարձրացրեց տրամադրությունը։

5. Դո՛ւրս գրիր տեքստի առաջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։

Ծիծեռնակը բո՞ւյ էր շինել մեր տան կտուրին։


Leave a comment