Արենի

Արենի, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում։
Գյուղի կլիման ցամաքային է, բայց գետի ջրով գրեթե ամբողջ հողատարածքը ոռոգվում է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է՝ երկարատև, խոնավ, ամառը շոգ, չոր ու երկարատև է։ Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները, աշունը տաք է, օրերը՝ քիչ ամպամած։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը, որը էականորեն նպաստում է արտագաղթի կանխմանը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։
Մոզրովի քարանձավ


Մոզրովի քարանձավ, կարստային բազմադահլիճ քարանձավ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արփի-Մոզրով ճանապարհին։
1980 թվականի աշնանը ընթանում էին Արփի-Մոզրով ճանապարհի շինարարական աշխատանքներ։ Ճանապարհաշինարարները խճուխու հարակից հատվածը հարթացնելու նպատակով պայթեցնում են կրաքարի զանգվածը, որի տակ բացվում է դեպի ներքև տարածվող անցք։ Խորհրդային Հայաստանի Եղեգնաձորի շրջանի իշխանությունների կողմից Երևանից հրավիրվում է քարանձավագետների խումբ, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն։ Գետնի մեջ խորը անցքի հայտնաբերումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել շրջակա բնակավայրերի բնակիչների մոտ, ովքեր մեծ խմբերով այցելում էին հայտնաբերման վայր