Posted in Մայրենի

Վիլիամ Սարոյան <<Հյուսնի պատմությունը>>


Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:

– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:

Ընկերը ժպտում է և գրկում նրան:

– Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:

– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:

Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:

Եվ բացում է դուռը:

– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:

Նրա համար դագաղ սարքիր:

1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:

Այս առակը ինձ սովորեցրեց, որ չպետք է հույսը կորցնել և չար լինել։


2.Բնութագրի՚ր թագավորին:

Թագավորը շատ չար էր և դաժան։

Posted in Մայրենի

Մայրենի 11-15 հոկտեմբեր

77.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Օրինակ՝

Սրտի ձև ունեցող- սրտաձև:

Մոր քույրը-մորաքույր, դարպասը պահող-դարպասապահ, ժամանակը ցույց տվ ող-ժամացույց, ջրի աման-ջրաման, գաղտնիք պահող-գաղտնապահ, նավ վարող-նավավար, ծաղկի թերթիկ-ծաղկաթերթ, արագ վազող-արագավազ, ամենից մեծ-ամենամեծ,պոչ չունեցող-անպոչ, անուշ համ ունեցող-անուշահամ, քարով շինված-քարաշեն, կին բժիշկ-բժկուհի, բալի ծառ-բալենի:

78.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Օրինակ՝

Բարձր հասակ ունեցող – բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխեղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գանձը պահելու տեղ-գանձարան, կապույտ աչքերով-կապտաչք, արքայի որդի-արքայզն,հույների երկիր-հունաստան, փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ, քաղաքում ապրող-քաղաքացի, հայերի երկիր-հայաստան:

79.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Ավետիս (բարիլուր) բերող-բամբեր, արագ ընթացող-արագաընթաց, բաժակը ձեռքին արտասանվող ճառ-բաժակաճառ, վեպ գրող-վիպագիր, բառարան գրող-բառագիր,արտասահմանում ապրող մարդ-արտասահմանցի, բույսերի մասին գիտություն-բուսաբանություն:

80.Եթե հնարավոր է՝ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝

գրասեղան – գր (գիր) + ա + սեղան:

Պահարան – պահ + արան:

Դուռ – չի բաժանվում:

Հականիշ, բանջարանոց, աշակերտ, աշակերտական, տարական, զլխավոր, կարմիր, դաշտամուկ,հյուր, հարստություն, կերառատ, վտանգ:

Հակ+ա+նիշ

բան+ջա+րանոց

աշ+ա+կերտ

տար+ա+կան

զլ+խա+վոր

կար+միր

դաշտ+ա+մուկ

հարս+տություն

կեր+առատ

վըտ+անգ

81.Ուշադրություն դարձրո՛ւ Ա և,  Բ խմբերի բառերի կազմությանը.փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր,սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

Ա պարզ

Բ բարդ, ածանցավոր