Posted in Հայրենագիտություն

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Մարգարա գյուղի մոտ Արաքս գետի վրա կառուցված ավտոճանապարհային կամուրջը Հայաստանը միացնում է Թուրքիային։ Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։ Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։

Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42 °C։ Բնորոշ են լեռնահովտային քամիները։ Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ։ Գարունը կարճատև է։ Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները։ Հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են։ Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները։ Բնական ծածկույթը, որը հումուսով աղքատ գորշահողեր են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործրության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի։ Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ։

Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով։

Leave a comment