127.Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:
128. Կետերի փոխար են է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:
Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:
129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:
էլեկտրաէներգիա, վայրէջք, հնէաբան, անէանալ, լայնէկրան, մանրէ, երբևէ։
Ես լայնէկրան համակարգչով ուսումսասիրում էի մանրէի տեսակներ:
Ես սարի գագաթից վայրէջք էի կատարում:
Մի պահ ինձ թվաց, որ այս սարի բոլոր կենդանիները անէացել են:
Ես սարի գագաթում հանդիպեցի մի հնէաբանի, որը ինձ պատմեց սարի պատմությունը:
Ես իմ աշխատանքն էի կատարում և մի պահ էլեկտրաէներգիան անջատվեց:
130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:
Կեսօր, առօրյա, բացօթյա, ամենօրյա, տնօրեն, այսօր, շտապօգնություն։
Տնօրենը կեսօրին մեզ բոլորին կանչեց գործ անելու։
Առօրյա :
Իմ ամենօրյա աշխատանքը դա դաս անելն է:
Ես իմ ոտքը կոտրեցի և իմ մայրիկը կանչեց շտապօգնություն: