Օրվա գործունեություն․
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։
Թեմա՝ Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ և ամենամեծ ընդհանուր բաժանարար
Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի
բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար։
Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը
կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար։
Ամենամեծ ընդհանուր բաժանարարի նշանը կլոր փակագիծն է՝ ( ):
Օրինակ՝ Գտեք 10 և 15 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
1-ին տողում գրենք 10-ի բոլոր բաժանարարները, իսկ 2-րդ
տողում գրենք 15-ի բոլոր բաժանարարները՝
10՝1,2,5,10
15՝1,3,5,15։
10 և 15 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը 5 է, գրում ենք այսպես՝ (10,15)=5։
Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բազմապատիկ է, կոչվում է այդ թվերի ընդհանուր բազմապատիկ։
Տրված բնական թվերի ընդհանուր բազմապատիկներից ամենափոքրը
կոչվում է այդ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկ։
Երկու բնական թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը
նշանակելու համար օգտագործում ենք քառակուսի փակագծեր՝ [ ]։
Օրինակ՝ Գտեք 4 և 10 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
1-ին տողում գրենք 4-ի բազմապատիկները,
իսկ 2-րդ տողում գրենք 10-ի բազմապատիկները
4՝ 4,8,12,16,20,24,28,32,36,40,․․․
10՝ 10,20,30,40,50,60,․․․
20 և 40-ը 4-ի և 10-ի ընդհանուր բազմապատիկներ են, 20-ը այդ թվերի
ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է։
Գրում ենք այսպես՝ [4,10]=20
Առաջադրանքներ
Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
[4 և 16]=16÷4=4, 16:16=1
[15 և 6]=30:15=2, 30:6=5
[28 և 7]=28,7=4
[27 և 3]=27,3=1
[7 և 3]=7,3=21
[60, 3]=60,3=2
[7 և 9]=7,9=1
[3 և 19]=3,19=1
[8 և 12]=8,12=2
[60 և 12]=60,12=5
[50, 250]=50,250=5
Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
[21, 7]=7, 21′ 7,3,21,1, 7′ 7,1
[28 և 35]=28’7,4,28,2,14,1, 35′ 7,5,35,1
[240 և 40]=240′ ,240,120,80,60,40,30,20,10,2 40′ 40,20,10,5,2,1
[32 և 16]=32′ , 32,4,8,2,1,16 16′ 16,8,4,2,1
[2 և 9]= 2′ 2,1 9′ 9,3,1
[19 և 5]= 19′ 19,1 5′ 5,1
[17 և 8]=17′ 17,1 8′ 8,2,4,1
[24 և 16]=24′ 24,2,3,4,6,8,1 16′ 16,2,4,8,1
[35 և 45]=35′ 35,7,5,1 45′ 45,3,5,9,1